Փոդքասթ

Podcast․ «Առաջին ձեռքից» աջակցության ծրագիր հաշմանդամություն ունեցող անձանց

4 րոպեի ընթերցում

Podcast․ «Առաջին ձեռքից» աջակցության ծրագիր հաշմանդամություն ունեցող անձանց

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2023-թ Փետրվարի 1-ից Հայաստանում հաշմանդամության գնահատումն այլ համակարգով է իրականացվում: Գործարկվել է անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգը։ Թե ինչ է իրենից ներկայացնում այս համակարգը, դեռ քչերն են պատկերացնում, այդ թվում՝ հենց հաշմանդամություն ունեցող անձինք։

Արդեն շուրջ 4 ամիս «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն իրականացնում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն բժշկասոցիալական փորձաքննության գործընթացում համալիր աջակցության միջոցով» ծրագիրը, որի հիմնական նպատակը հաշմանդամության գնահատման ամբողջ գործընթացում մարդկանց իրավունքների պաշտպանությունն է։ Հաշմանդամության գնահատման գործընթացում մարդիկ ամենից շատ ի՞նչ խնդիրների են բախվում և ի՞նչ կփոխի հաշմանդամություն ունեցող անձանց կյանքում Ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգը։ Այս հարցերի շուրջ «Արմենպրես» Podcast-ի տաղավարում զրուցել ենք «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանի հետ։

Հաշմանդամության գնահատման նոր մոդելը կոչվում է անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ։ Այն գալիս է փոխարինելու նախկինում գործող մոդելին, որը հատուկ է գրեթե բոլոր հետխորհրդային երկրներին։ Ըստ դրա՝ բժշկասոցիալական փորձագիտական հանձնաժողովները գնահատում էին մարդու առողջական վիճակը՝ նրա համար սահմանելով հաշմանդամության 1-ին, 2-րդ կամ 3-րդ խումբ։ Սա նշանակում էր, որ մարդը ստանում էր որոշակի արտոնություններ, որոնք սահմանված էին իր խմբի համար։ Այդ արտոնությունները, սակայն, կարող էին բոլորովին անիմաստ լինել տվյալ անձի համար, քանի որ դրանցում հաշվի չէր առնվում նրա հաշմանդամության տեսակը,- մանրամասնում է Մուշեղ Հովսեփյանը։

HM2_4846.JPG (397 KB)

Այս մոդելը հատկապես խոցելի էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձի հաշմանդամությունը գնահատում էր միայն առողջական տեսանկյունից։ Քաղաքակիրթ աշխարհը վաղուց հրաժարվել է հաշմանդամության բացառապես բժշկական մոդելից և առաջնորդվում է սոցիալական կամ մարդու իրավունքների մոդելով։ Այս մոդելի համաձայն՝ հաշմանդամությունը մարդու առողջական խնդրի պատճառով ձեռք բերված ֆունկցիոնալ սահմանափակումների և նրան շրջապատող միջավայրային արգելքների ու խոչընդոտների հետևանք է միայն։ Սա նշանակում է, որ վերացնելով այս արգելքները և ստեղծելով հավասար հնարավորություններ, կարելի է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք ներառումը և օգտագործել նրանց ունեցած ներուժը։

Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր մոդելը հիմնված է միջազգային փորձի վրա։ Այն հնարավորություն կտա պետությանը հստակ պատկերացումներ կազմել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների, դրանցից բխող ծառայությունների և նրանց սոցիալական ներառման համար անհրաժեշտ միջոցառումների մասին։

Ի տարբերություն նախկինում գործող մոդելի, երբ կային արդեն իսկ ձևավորված տեղամասային ԲՍՓ հանձնաժողովներ, որոնք իրականացնում էին իրենց դիմող բոլոր անձանց գնահատումը, նոր համակարգով յուրաքանչյուր քաղաքացու դեպքում ձևավորվելու է բոլորովին նոր փորձագիտական խումբ՝ կազմված 3-5 մասնագետներից։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ստեղծած ռեեստրում գրանցված մասնագետների ցանկից համակարգն ինքնաշխատ կերպով առանձնացնելու է համապատասխան որակավորում ունեցող մասնագետների՝ հաշվի առնելով նաև դիմողի և մասնագետի գտնվելու վայրը, նեղ մասնագիտական առանձնահատկությունները։

Այսինքն՝ յուրաքանչյուր գնահատման համար ձևավորվելու է նոր մասնագիտական հանձնաժողով, որը կազմված է լինելու ոչ միայն բժիշկներից, այլև անձի գործունեությունը և մասնակցությունը գնահատող մասնագետներից՝ հոգեբաններ, հատուկ մանկավարժներ և այլն։

Մանրամասները՝ podcast-ում

Տաթև Զաքարյան

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ. դեպրեսիա

Փոդքասթ

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ. դեպրեսիա

Podcast-ՖինԲրոքեր. Freedom Broker Armenia-ի փորձագետը ներկայացրեց ոլորտի վերահսկման, ներդրողների պաշտպանության մեխանիզմները

Փոդքասթ

Podcast-ՖինԲրոքեր. Freedom Broker Armenia-ի փորձագետը ներկայացրեց ոլորտի վերահսկման, ներդրողների պաշտպանության մեխանիզմները

Podcast-Հարց բժշկին. ինչպե՞ս պաշտպանվել միջատների և սողունների խայթոցներից. մանրամասնում է մասնագետը

Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. ինչպե՞ս պաշտպանվել միջատների և սողունների խայթոցներից. մանրամասնում է մասնագետը

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ. կպչուն մտքերի նևրոզ

Փոդքասթ

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ. կպչուն մտքերի նևրոզ

Podcast. ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած մրցույթում

Փոդքասթ

Podcast. ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած մրցույթում

Podcast-ՖինԲրոքեր․ Ֆինանսական ներդումների համար Հայաստանում նոր հնարավորություններ են ստեղծվում. Freedom Broker Armenia-ի փորձագետ

Փոդքասթ

Podcast-ՖինԲրոքեր․ Ֆինանսական ներդումների համար Հայաստանում նոր հնարավորություններ են ստեղծվում. Freedom Broker Armenia-ի փորձագետ

Podcast-Հարց բժշկին. մեկ անգամ արյուն հանձնելով՝ կարելի է մի քանի բուժառուի նոր կյանք նվիրել

Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. մեկ անգամ արյուն հանձնելով՝ կարելի է մի քանի բուժառուի նոր կյանք նվիրել

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ տագնապային գրոհ

Փոդքասթ

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ տագնապային գրոհ

Podcast. Այլընտրանքային կրթություն, ուսուցման 4 ուղղություն Catalyst Academy-ում. կատալիստները՝ դրական փոփոխություն բերող առաջնորդ պատանիներ

Փոդքասթ

Podcast. Այլընտրանքային կրթություն, ուսուցման 4 ուղղություն Catalyst Academy-ում. կատալիստները՝ դրական փոփոխություն բերող առաջնորդ պատանիներ

Podcast-ՖինԲրոքեր. Ըստ  Freedom Broker Armenia-ի փորձագետի՝ ներդրումների հիմնական նպատակը բարեկեցությունը պետք է լինի

Փոդքասթ

Podcast-ՖինԲրոքեր. Ըստ Freedom Broker Armenia-ի փորձագետի՝ ներդրումների հիմնական նպատակը բարեկեցությունը պետք է լինի

Podcast-Հարց բժշկին. ինչո՞ւ է կարևոր ունենալ ընտանեկան բժիշկ, մանրամասնում է մասնագետը

Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. ինչո՞ւ է կարևոր ունենալ ընտանեկան բժիշկ, մանրամասնում է մասնագետը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում