Քաղաքականություն

ՀՀ ՊՆ-ն հերքում է իրանական անօդաչու թռչող սարքեր կիրառելու մասին Ադրբեջանի տարածած տեղեկությունները

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՊՆ-ն հերքում է իրանական անօդաչու թռչող սարքեր կիրառելու մասին Ադրբեջանի տարածած տեղեկությունները

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ժամը 08:25-ի դրությամբ շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:

Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր, չի համապատասխանում իրականությանը։

ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ, ինչպես արդեն հայտարարվել է, իրանական անօդաչու թռչող սարքեր չկան:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում