Չեմ ցանկանում, որ «Նեմեսիս»-ի հուշարձանի տեղադրումը Թուրքիայում ընկալվի որպես ոչ բարիդրացիական քայլ. Ալեն Սիմոնյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի ցանկանում, որ Երևանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրումը Թուրքիայում ընկալվի որպես Հայաստանի պետական, արտաքին քաղաքականության դրսևորում կամ ոչ բարիդրացիական քայլ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց Թուրքիայում լրատվամիջոցների հետ զրույցում:

«Ցավում եմ, որ հուշարձանի տեղադրումը նման արձագանք է ստացել Թուրքիայում: Ես այդ հարցը քննարկել եմ նաև իմ թուրք գործընկերոջ հետ: Որոշումը կայացվել է տեղական ինքնակառավարման մարմնում: Եվ ես չեմ ցանկանում, որ հուշարձանի տեղադրումն այստեղ ընկալվի որպես Հայաստանի պետական, արտաքին քաղաքականության դրսևորում կամ որպես ոչ բարիդրացիական քայլ»,-ասաց Սիմոնյանը:

Հայաստանում պետական արտաքին քաղաքականությունն իրականացվում է վարչապետի և ԱԳ նախարարի կողմից: ԱԺ նախագահը հավելեց՝ այս մակարդակում կայացված որոշումներին բոլորն ականատես են վերջին ամիսների ընթացքում:

«Մենք պետք է հասկանանք, որ ցանկության դեպքում միշտ կարելի է հարաբերությունները վատացնելու պատճառներ, առիթներ գտնել: Ես էլ կարող էի 1000 տարբեր պատճառ գտնել Թուրքիայի չժամանելու համար: Բայց ես այստեղ եմ, որ թուրք հասարակությանն ասեմ, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության և հարաբերությունների կարգավորման՝ առանց նախապայմանների»,-ասաց ՀՀ ԱԺ նախարարը:

Ալեն Սիմոնյանը, նշելով, որ Թուրքիայի ԱԳ նախարարի հարցազրույցից մի քանի հատված տեսել է, վստահեցրեց, որ Հայաստանն իր մղումների մեջ, հարաբերություններ կարգավորելու մեջ բացարձակ անկեղծ է: «Եթե կա քաղաքական կամք, որոշում՝ հարաբերություններ հաստատելու, մենք պետք է հասկանանք, որ ճանապարհը հեշտ չի լինելու: Բայց, այնուամենայնիվ, շարժվենք առաջ: Հույս ունեմ, որ թուրք գործընկերները նույնպես առաջ կգնան, և մենք կօգտագործենք այս պատմական հնարավորությունը, նոր էջ կբացենք մեր և տարածաշրջանի համար»,-ասաց Սիմոնյանը:

Երևանի Օղակաձև այգում ապրիլի 25-ին բացվել է 1919 թվականին «Նեմեսիս» գործողությունը կազմակերպած և այն իրականացրած հերոսներին նվիրված «Նեմեսիս» հուշաղբյուր-կոթողը: «Նեմեսիս» գործողության իրականացման որոշումը կայացվել է 1919 թվականին Երևանում խիստ գաղտնի պայմաններում: Հայ Հեղափոխական Դաշնակցության ընդհանուր ժողովը որոշել է մահապատժի ենթարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին ու իրականացնողներին: Ժողովի կողմից հավանության արժանացածայդ գործողությունը կոչվել է «Հատուկ գործ»: Այն հանրությանն ավելիհայտնի է հունական դիցաբանության վրեժխնդրության աստվածուհու՝ Նեմեսիսի անունով:

Դրանց հետո Թուրքիան փակեց օդային տարածքը Հայաստանից դեպի երրորդ երկրներ թռիչքների համար՝ հուշարձանի տեղադրումը որակելով որպես սադրիչ քայլ:

Հայերեն English Türkçe

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին