Հայաստանը տիեզերք երկրորդ արբանյակ ուղարկելու ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն աշխատանքներ է իրականացնում՝ տիեզերք երկրորդ արբանյակն ուղարկելու ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

Նրա խոսքով՝ երկրորդ արբանյակի ուղղությամբ աշխատանքները նախնական փուլում են: «Դեռ շուկայի ուսումնասիրություն ենք իրականացնում, գնահատում ենք մեր հնարավորությունները, առաջարկները: Չեմ կարծում, որ 2023 թ. ընթացքում մենք երկրորդը կունենանք, բայց ամեն դեպքում աշխատանքներն իրականացվում են»,-ասաց Խաչատրյանը:

Հայաստանում հիմա արբանյակի արտադրություն իրականացնելը նա իրատեսական չհամարեց: «Բայց, եթե երկրորդ կամ երրորդ արբանյակի թեկուզ մի փոքր մաս կարողանանք Հայաստանում արտադրել, կարծում եմ՝ դա ևս լավ ձեռքբերում կլինի»,-նշեց նախարարը:

Իսկ առանձին արբանյակից ստացվող նկարներն ինֆորմացիայի աղբյուր են: Դրանք կարելի է օգտագործել շատ ոլորտներում: Ըստ նախարարի՝ կիրառության ոլորտներն անսահմանափակ են:

«Դրանց մենք պետք է նայենք որպես ինֆորմացիայի աղբյուր և փորձենք կիրառության շրջանակը հնարավորինս լայնացնել»,-նշեց Խաչատրյանը՝ չբացառելով, որ դրանք օգտակար կարող են լինել նաև ռազմական նպատակներով:

2022 թ. մայիսի 25-ին ԱՄՆ-ից բաց է թողնվել հայկական առաջին արբանյակը: ARMSAT-1 հայկական առաջին արբանյակը թեստավորման արդյունքում դրական արդյունքներ է ցույց տվել:

Հայերեն العربية English Русский

Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

Պետք է պայքարենք, որ շինաղբը չհայտնվի աղբամաններում. Տիգրան Ավինյան

Նորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողի համաձայնության անհրաժեշտությունը չկա․ ՄՍՇՊՀ

Ճապոնիան ԱՄՆ-ից պահանջել է խստացնել կարգապահական վերահսկողությունը Օկինավայում տեղակայված ամերիկացի զինվորականների շրջանում

Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ

Նիկոլ Փաշինյանը հայտնել է ԹՐԻՓՓ-ի երթուղին

Կառավարությունը ծրագրում է նոյեմբերին հրապարակել նոր Սահմանադրության նախագիծը

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. 10 անձի մեղադրանք է առաջադրվել

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հարվածների հետևանքով տուժածների մասին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Լոռիում իրականացվում է 30 շինարարական ծրագիր