Թագուհի Թովմասյանը ստորագրահավաք է սկսել Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետը հեռացնելու պահանջով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ստորագրահավաք է նախաձեռնել Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից տեղադրված անցակետը հեռացնելու պահանջով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Թովմասյանը նշեց, որ այս ձևով իր աջակցությունն է հայտնում «ՈՉ՝ Արցախի էթնիկ զտմանը» երիտասարդական շարժմանը։

«Մենք պահանջում ենք, որպեսզի Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետը հեռացվի և Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը վերջ տրվի։ Մենք պարտավոր ենք մեր միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել այդ հստակ իրողությունների վրա։

Մայիսի 3-ին մենք շատ կարճ ժամանակում ստորագրահավաքի ընթացքում 200-ից ավելի ստորագրություն ենք հավաքել, այսօր ավելի երկար ժամանակ կտրամադրեմ ակցիային։ Մայիսի 4-ին ժամը 12։00-ից լինելու եմ Շառլ Ազնավուրի հրապարակում մինչև 20։00-ն։

Նպատակ ունենք ավելի շատ ստորագրություններ հավաքել, որպեսզի համայն աշխարհին ապացուցենք, որ Հայաստանը և Հայաստանի քաղաքացին միասնական է և մենք չենք կարող երբևէ պատկերացնել կամ ընդունել այն տեսակետը, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում էթնիկ փոքրամասնություն։ Մենք այդ անհամաձայնությունն ենք հայտնում նաև փաստարկված, թղթի վրա։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր հայի առնվազն պատասխանատվությունն է, որպեսզի իր դժգոհության ձայնը բարձրացնի մեր հայրենակիցների նկատմամբ տեղի ունեցող իրավունքների խախտումների վերաբերյալ»,-ընդգծեց Թովմասյանը։

Պատգամավորը հիշեցրեց, որ Արցախի 120 հազար քաղաքացի 4 ամսից ավելի գտնվում են պատանդի վիճակում, խախտված է նրանց ազատ տեղաշարժի իրավունքը, կենսական ամենակարևոր իրավունքները, մատակարարումները պատշաճ տեղի չեն ունենում։

«Նույնիսկ թերսնման խնդիր կա երեխաների, ծերերի և հղի կանանց շրջանում, ինչը խայտառակ իրողություն է 21-րդ դարում։ Մենք պետք է շարունակենք մեր բողոքի ձայնը բարձրացնել ի լուր աշխարհի»,- եզրափակեց Թովմասյանը։

Հայերեն Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա