Վաշինգտոնում ավարտվում են Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները․ եզրափակիչ փուլին կմասնակցի նաև ԱՄՆ պետքարտուղարը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերջին օրը քննարկումներին կմիանա նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտը։

ԱՄՆ պետքարտուղարի՝ մայիսի 4-ի աշխատանքային գրաֆիկում է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումը՝ խաղաղության երկկողմ բանակցությունների եզրափակիչ նիստի շրջանակներում։

ԱՄՆ պետքարտուղարի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը կկայանա Ջորջ Շուլցի անվան արտաքին գործերի ուսումնական կենտրոնում։

Էնթոնի Բլինքենը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպել էր նաև բանակցությունների առաջին օրը՝ մայիսի 1-ին։ Նա նախ առանձին հանդիպումներ էր ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, իսկ այնուհետև կայացել էր Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպումը։

Հայերեն العربية English Français Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները