ՊՆ-ն մշակվել է նոր հայեցակարգ. պատրաստություն կանցնեն նաև զինծառայությունից ազատված քաղաքացիները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը մշակել է տարածքային պաշտպանության և տեղական պաշտպանության մասին նոր հայեցակարգ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե ի՞նչ աշխատանք է կատարվել աշխարհազորի հետ կապված:

Պապիկյանը նշեց, որ Աշխարհազորի մասին օրենքն այսօր կա, գործում է, բայց ՊՆ-ն վերջերս մշակել է Տարածքային պաշտպանության և տեղական պաշտպանության մասին նոր հայեցակարգ, որից բխելու են նաև նոր իրավական ակտեր, որոնք առաջիկայում կքննարկվեն ԱԺ-ում:

Պապիկյանը վստահեցրեց, որ ՀՀ կառավարությունն այսօր ամեն ինչ անում է, որ պահեստազորը վարժական հավաքների միջոցով պատրաստվի, ինտեգրվի, տեղայնացվի այն հատվածներին, որտեղ անհրաժեշտության դեպքում պետք իրականացնի երկրի պաշտպանությունը՝ երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելիս:

«Եվ այս համատեքստում շատ կարևոր է նշել, որ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մեր ողջ պահեստազորին, խոսքը վերաբերվում է ոչ միայն կցագրված անձնակազմին, այսինքն՝ այն քաղաքացիներին, որոնք զինվորական ծառայություն են անցել, այլ նաև մեր նոր պատրաստվածության մեջ ներգրավվելու է նաև Հայաստանի քաղաքացիների այն հատվածը, որոնք ինչ-ինչ բերումով ազատվել են բանակից: Նրանց համար հնարավորություն կլինի պատրաստվել, տիրապետել զենքին և անհրաժեշտության դեպքում պիտանի լինել սեփական հայրենիքի պաշտպանությանը»,-ասաց նախարարը:

Հայերեն Русский

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Մինսկի փողոցում

Դերասան Սամվել Թադևոսյանը՝ Dior-ի ձմեռային հավաքածուի գովազդային արշավում

«Բուլղարիա Էյր»-ը «Եվրատեսիլ 2027»-ից առաջ Սոֆիա-Բուրգաս լրացուցիչ չվերթեր կիրականացնի. BTA

Կասեցվել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղին պատկանող ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը

Մարմնամարզիկներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանն ամփոփեցին Եվրոպայի առաջնության արդյունքները

Հայտնի են Հայաստանի հավաքականների կազմերը Շախմատի համաշխարհային Օլիմպիադայում

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմ

Մեր երկրի համար շատ լավ արդյունք ունեցանք. Հակոբ Սերոբյանը՝ Եվրոպայի առաջնության մասին

Ինձ համար էլ այս ոսկե մեդալն անսպասելի էր. Արթուր Ավետիսյան

Պուտինը Սիրիայի նախագահի հետ քննարկել է հարաբերությունների զարգացման հեռանկարները