Հասարակական

Աննա Վարդապետյանն իշխանության դեմ բռնության և իշխանությունը զավթելու կոչերի ակտիվացում է նկատում

1 րոպեի ընթերցում

Աննա Վարդապետյանն իշխանության դեմ բռնության և իշխանությունը զավթելու կոչերի ակտիվացում է նկատում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետական իշխանությունը զավթելուն ուղղված բռնի կոչերը, ատելության խոսքը, բռնության քարոզը, բռնության արդարացումը գտնվում են գլխավոր դատախազության խստագույն ուշադրության ներքո։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ հիշեցնելով, որ պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունները հստակ նախատեսված են քրեական օրենսգրքով։

«Մենք տեղեկատվական հոսքերին ենք հետևում՝ և սոցիալական կայքերում, և մամուլում։ Եվ այն դեպքերը, որոնք առևերույթ պարունակում են բռնության կոչ, ատելության խոսք և իշխանության զավթման ուղղված խոսույթ, քրեաիրավական գնահատական են ստանում։ Վերջին ամիսներին կարծես թե ակտիվացել է երևույթը և մենք՝ օգտվելով քրեական օրենսգրքի կարգավորումներից, վարույթների շրջանակներում փորձում ենք այն զսպել և ինչու չէ նաև պատժել»,- ասաց Վարդապետյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում