Սպորտ

Բռնցքամարտիկ Լուսինե Գևորգյանը դարձել է երիտասարդների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտիկ Լուսինե Գևորգյանը դարձել է երիտասարդների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կանանց բռնցքամարտի երիտասարդական ընտրանու անդամ Լուսինե Գևորգյանը դարձավ Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի «Միկա» մարզահամալիրում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության կանանց 48 կգ քաշային կարգում Գևորգյանը դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ զիջել է Միհաելա Բադեսշուին: Հայ բռնցքամարտիկը դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր:

Նախօրեին հայտնի էր դարձել, որ տղամարդկանց պայքարում Հայաստանն ապահովվել է առնվազն 10 մեդալ, քանի որ հայ մարզիկները դուրս են եկել կիսաեզրափակիչներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում