Տնտեսություն

Հայաստանը համարվում է թեթև պարտքային բեռ ունեցող երկիր. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանը համարվում է թեթև պարտքային բեռ ունեցող երկիր. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պարտք-ՀՆԱ հարաբերակցության շուրջ 46 տոկոս ցուցանիշով համարվում է թեթև պարտքային բեռ ունեցող երկիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը հավանություն տալու մասին հարցի քննարկմանը:

Վարչապետը նկատեց՝ պետական պարտքի կառուցվածքում դրամով պարտքի չափաբաժինն ավելացել է, արտարժույթով պարտքինը՝ նվազել: «Սա նշանակում է, որ մեր պետական պարտքը փոխարժեքային ռիսկերի նկատմամբ ավելի դիմակայուն է դարձել այս գործընթացի շրջանակներում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էլ համաձայնեց վարչապետի հետ՝ հավելելով, որ դա թույլ է տալու նվազեցնել փոխարժեքային ռիսկերը: «Մենք պարտքի ընդհանուր կառուցվածքում դրամային պարտքի մասնաբաժինն ավելացրել ենք մոտ մինչև 40 տոկոս: Դրանից առաջ եղել է մոտ 30 տոկոս»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նկատեց՝ 10 տոկոսից ավելի ավելացել է դրամային չափաբաժինը: Նախարարը դա մասամբ պայմանավորեց նաև դրամի արժևորմամբ: Պարտք-ՀՆԱ հարաբերակցության նվազումը մի մասով պայմանավորված է դրամի արժևորմամբ, քանի որ պարտքի զգալի մասը արտարժույթով է, իսկ մյուս մասով պայմանավորված է առաջանցիկ տնտեսական աճի տեմպերով: Մյուս կողմից, բյուջեի պակասուրդի՝ ծրագրվածի համեմատ ավելի ցածր լինելը ևս ունեցել է իր ազդեցությունը։

Վարչապետ Փաշինյանը նկատեց՝ մարդիկ ասում են, որ կառավարությունը 10 մլրդ դոլարից ավելի պարտք ունի: «Սակայն մենք մեր քաղաքացիներին պետք է ի ցույց դնենք, որ ՀՆԱ-ի նկատմամբ մենք շատ թեթև պարտք ունենք: Ըստ էության, Հայաստանը 46 տոկոսով համարվում է թեթև պարտքային բեռ ունեցող երկիր: Երկրները դասակարգվում են թեթև, միջին ու մեծ պարտք ունեցողների: Հայաստանն իր տնտեսական աճի շնորհիվ վերստին դասվում է թեթև պարտք ունեցողների շարքում»,-ասաց Փաշինյանը:

ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի կշիռն էականորեն նվազեցնելով՝ երկիրը դիմակայունության մեծ պաշար է կուտակել: «Եթե կառավարությունն այդ դիրքորոշմանը գա, կարող ենք նոր գումարներ ներգրավել: Խնդիրը պարտքը չէ, խնդիրն այն է, թե պարտքն ինչպես ենք օգտագործում մեր տնտեսական աճի պոտենցիալը մեծացնելու համար»,-ասաց Փաշինյանը:

Նա կարևորեց պարտքը կապիտալ ներդրումներ իրականացնելու համար օգտագործելը:

Կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2022-ին էականորեն նվազել է՝ կազմելով 46.7 տոկոս՝ կանխատեսված 60.2 տոկոսի փոխարեն․ այն 2021-ի համեմատ նվազել է 13.6 տոկոսային կետով: Կառավարության պարտքը 2022 թ դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 տրլն 969 մլրդ դրամ կամ 10 մլրդ 86 մլն դոլար:

Երևանում Վարդավառոի մեկնարկը տրվել է ջրցան մեքենաների շքերթով

Երևան

Երևանում Վարդավառոի մեկնարկը տրվել է ջրցան մեքենաների շքերթով

Առաջիկա հինգ օրերը Հայաստանում անձրևոտ կլինեն. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Հայաստան

Առաջիկա հինգ օրերը Հայաստանում անձրևոտ կլինեն. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Աստված պարզերես պահե Վարդավառի շոգ ու տապեն․  Գյումրիում նշվում է Վարդավառը

Մարզեր

Աստված պարզերես պահե Վարդավառի շոգ ու տապեն․  Գյումրիում նշվում է Վարդավառը

Երևանի Արտաշիսյան փողոցում թթվածնի և ածխաթթու գազի լիցքավորման կետի վագոն-տնակ է այրվել

Պատահար

Երևանի Արտաշիսյան փողոցում թթվածնի և ածխաթթու գազի լիցքավորման կետի վագոն-տնակ է այրվել

«Երևանի ՀԷԿ-1»-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Պատահար

«Երևանի ՀԷԿ-1»-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության՝  Վարդավառի տոնը

Հայաստան

Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության՝  Վարդավառի տոնը

Հայտնի են Բանակային խաղերում մարտական փոխանցումավազքի մրցանակակիրները

Մարզեր

Հայտնի են Բանակային խաղերում մարտական փոխանցումավազքի մրցանակակիրները

Անոնս

Հուլիսի 8-ի միջոցառումների անոնս

Անոնս

Հուլիսի 7-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստան-Ադրբեջան սահմանի Կիրանցի հատված

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստան-Ադրբեջան սահմանի Կիրանցի հատված

Վարչապետը հետևել է Բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին

Մարզեր

Վարչապետը հետևել է Բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում