ԼՂ-ն հայության նոր կառափնարանի վերածելու Ադրբեջանի ջանքերը պետք է կասեցվեն. Փաշինյան
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը շրջափակելու պայմաններում անհրաժեշտ է համարում Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք հրատապ առաքելության գործուղումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտարարեց կառավարության նիստում իր ելույթում
Վարչապետը շեշտեց, որ ամեն օրվա հետ ավելի ու ավելի է անհրաժեշտ դառնում ԼՂ-ում և Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայությունը:
«Ադրբեջանի ջանքերը՝ ԼՂ-ն վերածելու հայության նոր կառափնարանի, պետք է կասեցվեն: Եվ սրա միակ հուսալի ճանապարհը միջազգային լայն մանդատ կրող ներկայացուցիչների ներկայությունն է ԼՂ-ում: Որպես առաջին քայլ անհրաժեշտ է Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք հրատապ առաքելության գործուղումը»,-ասաց Փաշինյանը: