Հասարակական

Երևանի Օղակաձև այգում հանդիսավորությամբ բացվեց «Նեմեսիս» հուշաղբյուր-կոթողը

5 րոպեի ընթերցում

Երևանի Օղակաձև այգում հանդիսավորությամբ բացվեց «Նեմեսիս» հուշաղբյուր-կոթողը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Օղակաձև այգում ապրիլի 25-ին մեծ շուքով բացվեց 1919 թվականին «Նեմեսիս» գործողությունը կազմակերպած և այն իրականացրած հերոսներին նվիրված «Նեմեսիս» հուշաղբյուր-կոթողը:

Հուշարձանի վրա Սողոմոն Թեհլիրյանի, Արամ Երկանյանի, Արշավիր Շիրակյանի, Պետրոս Տեր-Պողոսյանի, Արտաշես Գևորգյանի, Միսաք Թորլաքյանի, Ստեփան Ծաղիկյանի, Հակոբ Մելքումովի, Երվանդ Ֆունդուկյանի, Արմեն Գարոյի, Գրիգոր Մերջանովի, Ավետիք Իսահակյանի, Արշակ Եզդանյանի, Արա Սարգսյանի, Հրաչ Փափազյանի, Շահան Նաթալիի անուններն են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ «Նեմեսիս»-ի պատմությունը հայ ազգ կամքի, արդարության վերականգնման մասին է: «Երեք հիմնական նշանակություն ունի այն խիզախությունը, որը դրսևորել են այն մարդիկ, որոնց անունները հուշարձանի վրա են: Առաջին հերթին ոճրագործների պատժի որոշման ու իրականացման գործողությունն էր, երկրորդն ընկճված ժողովրդին դրական լիցքեր հաղորդելն էր, և գործողությունն արձանագրումն է այն բանի, որ պատմության ընթացքում ոճրագործություններն անպատիժ չեն մնում անկախ նրանից, թե միջազգային հանրությունն ինչպես է դրան վերաբերվում: Բոլորի համար ընկալելի էր այն, ինչ արեց «Նեմեսիս»-ը, բոլորի համար արդարացի էր, սակայն մեր նպատակը պետք է լինի կանխել հնարավոր ոճրագործությունները, ստեղծել մեխանիզմներ ոճրագործներին պատասխանատվության ենթարկելու համար: Դա պետք է լինի մեր հիմնական ուղերձը»,-շեշտեց նա:

Հուշարձանի ստեղծման նախաձեռնության ակունքներում կանգնած է Կամո Արեյանը: Նա հիշեցրեց, որ 108 տարի առաջ ապրիլին արյան մեջ էր մի ամբողջ երկիր, սակայն այն պետական ծրագրին, որով ցանկանում էին աշխարհի երեսից ջնջել հայերին և Հայաստանը թողնել անքարտեզ, 1918-ին հայերը պատասխանեցին Սարդարապատի ճակատամարտով և կերտեցին Հայաստանի առաջին հանրապետությունը:

«Իսկ 1919-ին ՀՅԴ-ի նախաձեռնությունը համազգային վրիժառության որոշում էր, մեր արժանապատվությունը վերականգնելու որոշում էր: «Նեմեսիս»-ի իրագործողները մտավորական հայ տղերք էին, մեկը մյուսից լավն էին, մեկը մյուսից պատրաստ ու պատասխանատու: Այս տղաներն ունեցան գերեզմաններ աշխարհով սփռված»,-ասաց Արեյանն ու գոհունակություն հայտնեց, որ վերջապես նրանց հիշատակը հնարավոր կլինի հարգել Հայաստանում՝ Երևանում:

Հուշարձանի բացմանը ներկա էին հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, գիտնականներ, հետաքրքրասերներ ու վրիժառուների սերունդները:

Արամ Երկանյանի շառավիղներից է լրագրող, հաղորդավար Արտյոմ Երկանյանը:

Ըստ նրա՝ մենք վրիժառուներին պարտական ենք արժանապատիվ ազգ լինելու համար: «Կարո՞ղ եք պատկերացնել, թե ի՞նչ կլիներ, եթե «Նեմեսիս» գործողությունը չիրականացվեր: Մենք հիվանդ ազգ էինք լինելու, հոգեբանական բարդույթներից տառապող: Ես նրանց հաճախ համեմատում եմ հոգեբույժների հետ: Նրանք թույլ են տվել մեզ արժանապատիվ զգալ: Այս մարդիկ ահաբեկիչներ չեն, այլ իրականացնողն են այն արդար դատավճռի, որը կայացվել էր օրինական իրավական ատյանի կողմից: Ես հավատում եմ, որ այն թուրքը, որը կցանկանա իրեն արժանապատիվ զգալ, պետք է գա, խոնարհվի այս հուշարձանի առաջ և հիշի, որ առաջին երկիրը, որը ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, եղել է Թուրքիան, որը հետո հեռացել է իր այդ սկզբունքից»,-եզրափակեց Երկանյանը:

Միջոցառումն իր գեղեցիկ կատարումներով հարստացրեց Երևանի պետական կամերային երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավարը Քրիստինա Ոսկանյանն է:

«Նեմեսիս» գործողության իրականացման որոշումը կայացվել է 1919 թվականին Երևանում խիստ գաղտնի պայմաններում: Հայ Հեղափոխական Դաշնակցության ընդհանուր ժողովը որոշել է մահապատժի ենթարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին ու իրականացնողներին: Ժողովի կողմից հավանության արժանացած այդ գործողությունը կոչվել է «Հատուկ գործ»: Այն հանրությանն ավելի հայտնի է հունական դիցաբանության վրեժխնդրության աստվածուհու՝ Նեմեսիսի անունով:

Երեք տարվա ընթացքում գործելով ԱՄՆ-ից, Եվրոպայից մինչև Թուրքիա՝ նրանք ոչնչացրել են մոտ երկու տասնյակ հանցագործի, Հայոց ցեղասպանությունն իրականացնող պարագլուխներին: «Նեմեսիս»-ը հստակ ու մանրազննին մշակված գործողություն է եղել, որը սկիզբ է առել հետախուզական աշխատանքից և ավարտվել դատավճռի իրականացմամբ: Այդ դատավճիռների իրականացման ժամանակ ոչ մի պատահական մարդ չի տուժել:

Քանի որ «Հատուկ գործը» խիստ գաղտնի է եղել, տարիներ շարունակ գաղտնազերծված չեն եղել նրա կազմակերպիչներին ու անդամները, սակայն այժմ նրանց անունները բոլորին են հայտնի:

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Երևան

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Ամերիկա

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Երևանի քաղաքապետը հայտնել է, թե երբ Հայաստան կհասնեն տրանսպորտային նոր միջոցները

Երևան

Երևանի քաղաքապետը հայտնել է, թե երբ Հայաստան կհասնեն տրանսպորտային նոր միջոցները

Երևանի բյուջեից 50 մլն դրամ կհատկացվի ջրհեղեղից տուժած Ալավերդիին

Տնտեսություն

Երևանի բյուջեից 50 մլն դրամ կհատկացվի ջրհեղեղից տուժած Ալավերդիին

Երևանում հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգ կներդրվի միայն նոր շարժակազմերի շահագործման պահից

Երևան

Երևանում հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգ կներդրվի միայն նոր շարժակազմերի շահագործման պահից

Հայաստանում ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ

Մարզեր

Հայաստանում ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ

Բժիշկ լինելը առաջին հերթին առաքելություն է. Երևանի քաղաքապետի պարգևները՝ բուժաշխատողներին

Երևան

Բժիշկ լինելը առաջին հերթին առաքելություն է. Երևանի քաղաքապետի պարգևները՝ բուժաշխատողներին

Կենտրոնում և Արաբկիրում ոչ սահմանված վայրերում կայանված հնամաշ ավտոմեքենաները կհեռացվեն

Երևան

Կենտրոնում և Արաբկիրում ոչ սահմանված վայրերում կայանված հնամաշ ավտոմեքենաները կհեռացվեն

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Մարզեր

Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում