Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը բացարձակապես անընդունելի է. ԱԺ նախագահ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը բացարձակ անընդունելի է համարում Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը։ Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում։
The installation of a checkpoint in #LachinCorridor by in the area of responsibility of Peacekeeping contingent is totally unacceptable as it is a gross violation of Provision 6 of 9 November 2020 Trilateral statement.
We call on to fulfill its obligation by ensuring the…
— Alen Simonyan (@alensimonyan) April 23, 2023
«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում՝ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում անցակետի տեղադրումը բացարձակապես անընդունելի է, քանի որ կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը։
Կոչ ենք անում Ռուսաստանին կատարել իր պարտավորությունը՝ ապահովելով Լաչինի միջանցքի ողջ անվտանգային գոտուց զինված ուժերի դուրսբերումը, ինչպես նաև հորդորում ենք ՄԱԿ-ի անդամ երկրներին, ովքեր ունեն միջազգային անվտանգությունը պահպանելու մանդատ, արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ կյանքի կոչելու Արդարադատության միջազգային դատարանի որոշում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է Սիմոնյանը՝ կրկին կոչ անելով դադարեցնել Արցախի արգելափակումը։