Փելոսին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում է բացառապես բանակցային ճանապարհով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և վերջնական կարգավորումը պետք է լինի բանակցային ճանապարհով, որպեսզի հնարավոր լինի ճանապարհ հարթել դեպի խաղաղություն և անվտանգություն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ կազմակերպված միջոցառման ժամանակ այս մասին ասել է ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին։

Փելոսին նշել է, որ իրենք Կոնգրեսում կենտրոնացած են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ուժի կիրառման վրա: Փելոսին ընդգծել է, որ իրենց կողմից հայ ժողովրդին աջակցելը վեր է նախասիրություններից և քաղաքականությունից։ «Ամերիկան կլինի այնտեղ, քանի որ Հայաստանը պահում է ճակատը ժողովրդավարությունն ընդդեմ ավտոկրատիայի ճակատամարտում։ Մենք դա տեսանք, երբ այնտեղ էինք»,- ասել է Փելոսին։

Նենսի Փելոսին հիշեցրել է, որ անցած տարի՝ որպես Ներկայացուցիչների պալատի խոսնակ կոնգրեսական պատվիրակության հետ այցելել էր Հայաստան։ Փելոսին նշել է, որ այցի ընթացքում այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր։ «Մենք դրանով հաստատեցինք այն ամուր համոզմունքը, որ Օսմանյան կայսրության կողմից մարդկության դեմ հրեշավոր հանցագործությունները երբեք չպետք է մոռացվեն։ Մենք պետք է ապահովենք, որ այս վայրագությունները երբեք չկրկնվեն»,- ասել է Փելոսին։

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել

Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ