Ֆրենկ Փալոնը Հայոց ցեղասպանության շարունակություն է համարում Արցախի դեմ Ադրբեջանի գործողությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը, Լաչինի միջանցքի արգելափակումը Հայոց ցեղասպանության շարունակությունն են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ նման հայտարարություն արեց Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը:

«Այն, ինչ կատարվում է Արցախում, հարձակումը, ագրեսիան, որ տեղի ունեցավ երկու տարի առաջ, Լաչինի միջանցքի արգելափակումը, իմ կարծիքով, ոչ այլ ինչ է, եթե ոչ ցեղասպանության շարունակություն: Մենք գիտենք, որ Արցախում մարդիկ զրկանքների են ենթարկվում՝ չունենալով բավարար քանակությամբ սնունդ, բավարար քանակությամբ դեղորայք: Դա ցեղասպանություն է թվում, սակայն մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա: Սակայն դա նույն երևույթն է՝ անկախ նրանից դա Ադրբեջանն է իրագործում թե Թուրքիան», - շեշտեց կոնգրեսականը:

Ֆրենկ Փալոնը նաև ընդգծեց, որ ադրբեջանական այս ագրեսիան ուղղված չէ միայն Արցախի դեմ: Ադրբեջանի բանակը շարունակում է ներխուժումները Հայաստան՝ փորձելով ավելի շատ տարածքներ գրավել:

Կոնգրեսականի խոսքով՝ Հայկական հարցերով խմբի անդամները բազմիցս հիշեցրել են ԱՄՆ պետքարտուղարությանը, որ Լաչինի միջանցքի արգելափակումն անընդունելի է: Նա հույս հայտնեց, որ ԱՄՆ-ի և Մինսկի խմբի մյուս համանախագահների կողմից գործադրվող ճնշումն, ի վերջո, կնպաստի միջանցքի վերաբացմանը, և որ բանակցությունների արդյունքում Արցախն, ի վերջո, կճանաչվի հայկական տարածք:

Ֆրենկ Փալոնը նաև հիշեցրեց, որ Կոնգրեսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ դրան հասնելը հեշտ չի եղել: Նա շնորհակալություն հայտնեց կոնգրեսական Ադամ Շիֆին, որը եղել է այդ օրինագծի նախաձեռնողը: Փալոնը նաև բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Փալոնը ևս մեկ անգամ շեշտեց ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու անթույլատրելիությունը:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը