Կարևորում ենք Չինաստանի հետ բարեկամական և մշակութային հարաբերությունների զարգացումը. Արա Խզմալյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպանությունում մասնակցել է Չինարենի միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ապրիլի 18-ը, որպես Չինարենի միջազգային օր, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը սահմանել է 2010 թվականին՝ նշանավորելով այն՝ իբրև Ցան Ցզեին հարգանքի տուրք մատուցելու իրադարձություն, որը շուրջ 5000 տարի առաջ ստեղծել է չինական գրերը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը, շնորհավորելով նշանակալի օրվա առթիվ, փաստել է՝ Հայաստանում օրեցօր ավելի շատ երիտասարդներ են սովորում չինարեն և ուսումնասիրում հնագույն քաղաքակրթություն ունեցող չին ժողովրդի յուրահատուկ և հարուստ մշակույթը, մասնավորաբար՝ համաշխարհային նշանակություն ունեցող գրական ու փիլիսոփայական կոթողները:

«Մենք մեծապես կարևորում ենք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ ավանդական բարեկամական և մշակութային հարաբերությունների զարգացումը: Դրա վառ վկայություններից է հուշագրով ամրագրված թարգմանական ծրագիրը, որն էապես կնպաստի երկու հնագույն գրական ավանդույթներ ունեցող պետությունների կոթողային գրական երկերի փոխադարձ յուրացմանը»,- ասել է Արա Խզմալյանը՝ համագործակցության համար շնորհակալություն հայտնելով նաև ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությանը՝ ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը վստահություն է հայտնել՝ հայ-չինական փոխհամագործակցությունը մշտապես հագեցած կլինի նոր նախաձեռնություններով, իսկ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում իրականացվող համատեղ ծրագրերը լավագույնս կնպաստեն բարեկամ երկրների միջև կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:

Ներկայում չինարենը գործածությամբ երկրորդ լեզուն է աշխարհում: Ողջ աշխարհում չինարեն է խոսում շուրջ 1,5 միլիարդ մարդ:

Հայերեն

Միքայել Խաչատրյանը վայր է դնում Երևանի ավագանու մանդատը և կշարունակի աշխատանքը ՀՀ ԱԺ-ում՝ որպես պատգամավոր

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվել են հայ-շվեդական փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է

Հունգարիայի վարչապետը մեծագույն կին շախմատիստներից մեկը համարվող Յուդիթ Պոլգարին առաջարկում է դառնալ երկրի նախագահ

Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը

Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհները

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուբիոն հայտարարել է Ռուսաստանի և Չինաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպման պատրաստակամության մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի