Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանն անլուրջ է վերաբերվում իր պաշտոնանկության վերաբերյալ ՀԱԿ-ի նախաձեռնությանը

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանն անլուրջ է վերաբերվում իր պաշտոնանկության վերաբերյալ ՀԱԿ-ի նախաձեռնությանը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախաձեռնությանը իր պաշտոնանկության նպատակով հասարակական հարթակ ստեղծելու վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց, որ անլուրջ է վերաբերվում այդ նախաձեռնությանը։

«Համարում եմ, որ լուսանցքից դուրս գալու այլ տարբերակներ կան, պետք է ուրիշ բան փորձեն: Անկեղծ ասած՝ նախ անլուրջ եմ վերաբերվում: Երկրորդը՝ քաղաքական ուժն իր կշիռը վաղուց կորցրել է: Յուրաքանչյուր նախաձեռնություն՝ նույնիսկ իմ հրաժարականի հետ կապված, արդեն առիթ կարող է ստեղծել, որ ակտիվանան: Ես ուրախ եմ, որ իրենց էլ եմ առիթ տվել, որ քաղաքական ակտիվության թեմա գտնեն»,- նշեց Սիմոնյանը:

Ըստ ԱԺ նախագահի՝ ՀԱԿ-ն ակտիվանալու համար կարող էր այլ հարթակ ստեղծել, օրինակ՝ Լաչինի միջանցքի հետ կապված ինչ-որ հարթակ՝ օգտագործելով միջազգային նախկին փորձը:

Նա վստահեցրեց, որ իշխող քաղաքական ուժի թիմի ներսում որևէ նման թեմա չկա:

Ավելի վաղ Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն էր տարածել՝ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության նպատակով հասարակական հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում