Տեղ գյուղում վիրավորված զինծառայողներն ապաքինվում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. Ավանեսյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում ապրիլի 11-ի Ադրբեջանի կրակոցների արդյունքում վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակն ամեն օր ավելի է լավանում, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտի վիճակն արդեն կայուն է, վիրավորներն ապաքինվում են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 18-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Այլևս որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, վեց վիրավորներից երեքը դեռ ստացիոնար բուժում են ստանում»,- ասաց նա։