ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը նախորդ տարի ավելացել է շուրջ 93 տոկոսով

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը 2022 թվականին կազմել է շուրջ 5,3 մլրդ դոլարին համարժեք գումար, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է շուրջ 93 տոկոսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ ՀՀ-ն շարունակել է իր ակտիվ ներգրավվածությունը Եվրասիական տնտեսական միությունում ընթացող գործընթացներում: 2022 թվականին տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2 նիստ, որոնց ընթացքում ընդունվել է 26 որոշում և 5 կարգադրություն՝ ուղղված ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրման զարգացմանը և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:

2022 թվականի հոկտեմբերի 20-21-ը Երևանում կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ: 2022 թվականին կայացած Եվրասիական միջկառավարական նիստերի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոյի հետ:

2022 թվականի ընթացքում մասնավորապես հաստատվել է «ԵԱՏՄ տարածքում արտադրանքը որպես օրգանական ճանաչելու ընթացակարգի մասին» համաձայնագիրը, որը հայ ֆերմերների համար հնարավորություն կընձեռի ստանալու օրգանական արտադրանքի վկայական և անարգել արտահանելու օրգանական գյուղմթերքը ԵԱՏՄ ընդհանուր շուկա:

«ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման աղբյուրների և մեխանիզմի մասին» որոշմամբ հնարավորություն է ընձեռվել սուբսիդավորելու արդյունաբերության ոլորտում կոոպերացիոն նախագծերի իրականացման նպատակով ստացվելիք վարկերի և փոխառությունների տոկոսադրույքները՝ ամբողջությամբ:

«Քաղաքացիական ավիաշինություն» նոր տեխնոլոգիական հարթակը հնարավորություն է ընձեռում զարգացնելու անօդաչու թռչող սարքերի ոլորտում ունեցած հայկական մշակումները՝ ապահովելով նաև դրանց հնարավոր կոմերցիոն կիրառումը կոոպերացիոն ծրագրերի շրջանակներում:

«ԵԱՏՄ անդամ պետություններում քաղաքացիական ավիաշինության ոլորտում արդյունաբերական համագործակցության ընդլայնման 2022-2023 թվականների միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզի) մասին» որոշմամբ հնարավորություն է ընձեռվում ՀՀ ավիացիոն ոլորտի ընկերություններին ներգրավվելու կոոպերացիոն շղթայի մեջ՝ ավիացիոն պահեստամասերի արտադրության և հավաքման գործարանների տեղայնացման միջոցով:

Պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովման նպատակով «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» որոշմամբ ՀՀ-ն ստացել է սակագնային արտոնություններ մի շարք ապրանքատեսակների մասով:

«Առանձին գյուղատնտեսական ապրանքների 2022-2023 թթ. պահանջարկի և առաջարկի համատեղ ինդիկատիվ հավասարակշիռների մասին» որոշմամբ ՀՀ-ի համար երաշխավորվել է ռազմավարական կարևորություն ունեցող պարենի ներմուծումը ՌԴ-ից և ԵԱՏՄ այլ երկրներից՝ պարենային անվտանգությունը լիարժեք ապահովելու նպատակով:

«Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող և ՀՀ տարածք երրորդ երկրներից ներմուծվող թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներով պատված մետաղների նկատմամբ քվոտա սահմանելու մասին» որոշմամբ ՀՀ-ի համար նախատեսվել է ոչ սակագնային քվոտա:

ՀՀ-ի նախաձեռնությամբ որոշում է կայացվել ներմուծվող ավտոմեքենաների համապատասխանության գնահատման և տիպի հաստատման սերտիֆիկատների ժամկետների երկարացում և հեշտացված կարգով տիպի հաստատման ընթացակարգի կիրառում, որը հնարավորություն է տալիս օտարերկրյա մեքենա արտադրող ընկերությունների հայաստանյան պաշտոնական ներկայացուցչություններին առանց որևէ խոչընդոտի շարունակելու իրենց գործունեությունը։

Հայերեն العربية English Русский Türkçe

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում