Հասարակական

ՀՀ մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Անահիտ Մանասյանը ծանոթացել է ՄԻՊ աշխատակազմի հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Անահիտ Մանասյանը ծանոթացել է ՄԻՊ աշխատակազմի հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Անահիտ Մանասյանը ծանոթացել է ՄԻՊ աշխատակազմի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՄԻՊ-ի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև Մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։

Անահիտ Մանասյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը ստանձնելը և ուրախ է, որ հանդիպմանը ներկա է նաև նախկին Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը.

«Թե՛ իմ, թե՛ տիկին Գրիգորյանի, թե՛ մեր բոլոր գործընկերների համար առանցքային է կառույցի նկատմամբ ինստիտուցիոնալ մոտեցումը։ Ուստի կարևոր է, որ մենք նաև սիմվոլիկ տեսանկյունից կարողանանք ցույց տալ այս հաստատության կազմավորման պահից ձևավորված ու անընդհատ կատարելագործվող ավանդույթների պահպանման անհրաժեշտությունը»,-ասել է Պաշտպանը։

Քրիստիննե Գրիգորյանն իր հերթին շնորհավորել է Մանասյանին ՄԻՊ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, նշել, որ հաստատությունը շատ լավ ձեռքերում է.

«Տիկին Մանասյան, Դուք ևս լավ ձեռքերում եք։ Մաղթում եմ ամենայն հաջողություն։ Իմ սիրտը միշտ ցավում ու ցավելու է հաստատության համար։ Ես ուրախանալու ու հպարտանալու եմ գրանցված հաջողություններով, միշտ լինելու եմ հասանելի, ձեր տրամադրության տակ, որովհետև շատ կարևոր է, որ այս հաստատությունը շարունակի գրանցել հաջողություններ»,-ասել է Գրիգորյանը։

Անահիտ Մանասյանն Ազգային ժողովի կողմից ՀՀ ՄԻՊ պաշտոնում ընտրվել է ապրիլի 12-ին։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում