ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Ուզբեկստան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 14-ին աշխատանքային այցով կգտնվի Սամարղանդում՝ մասնակցելու համար ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։