Հասարակական

Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորված 6 զինծառայողների առողջական վիճակում դրական տեղաշարժ կա

1 րոպեի ընթերցում

Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորված 6 զինծառայողների առողջական վիճակում դրական տեղաշարժ կա

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորված զինծառայողների առողջական վիճակում կա դրական տեղաշարժ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ունենք դրական տեղաշարժ, երեկվա ընթացքում կայունացում ունենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ, ինչը, իհարկե, շատ լավ է, և հուսով ենք, որ դրական ընթացքով պիտի լինի ապաքինումը։ Մնացածի առումով ևս կա դրական տեղաշարժ, այնպես որ, կարծում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ավանեսյանը։

Նախարարը նշեց, որ այցելել է Երևանում բուժում ստացող զինծառայողներին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և շուտափույթ ապաքինում մաղթել։

Ապրիլի 11-ին Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել է հայկական Զինված ուժերի 4 զինծառայող, վիրավորվել 6-ը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում