Հասարակական

ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը

ԵՐԵՎԱՆ,12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց ապրիլի 12-ին ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով զոհված հայ զինծառայողների հիշատակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ ՀՀ զինված ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջացառումներ ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելու ուղղությամբ:

«Վարել են անձնազոհ մարտ, թշնամուն պատճառել են զգալի վնասներ, հակառակորդն ունի մեծաթիվ զոհեր ու վիրավորներ։ Ցավոք, հայկական կողմը նույնպես ունի զոհեր ու վիրավորներ, ունենք չորս զոհ ու վեց վիրավոր: Ապաքինում մաղթենք մեր վիրավորներին ու մեկ րոպե լռությամբ հարգենք զոհերի հիշատակը»,- նշեց Ռուբինյանը:

Ապրիլի 11-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, սադրել և հրազենային զենքերից, այնուհետև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: Ապրիլի 12-ի ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում