Հասարակական

Ադրբեջանցիները Տեղում ականանետներ են կիրառել․ հայկական կողմը անհրաժեշտ պաշտպանական միջոցներ է ձեռնարկում

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանցիները Տեղում ականանետներ են կիրառել․ հայկական կողմը անհրաժեշտ պաշտպանական միջոցներ է ձեռնարկում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական զինված ուժերը ականանետներ են կիրառել Տեղ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է սադրանքը: Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ: ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում