Հասարակական

Գեղարքունիքի մարզի 5 բնակավայրում գործնական ընթացք է ստանում աղբի հավաքման եւ վերամշակման մշակույթի ներդրման նախաձեռնությունը

4 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի 5 բնակավայրում գործնական ընթացք է ստանում աղբի հավաքման եւ վերամշակման մշակույթի ներդրման նախաձեռնությունը

ԳԱՎԱՌ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Գագարին նախագծի» գործընկերների՝ «Համայնքների կայուն զարգացման նորարար լուծումներ» ՀԿ-ի եւ Հայաստանում Նիդերլանդների թագավորության միջեւ կնքվել է «Ընդլայնվելով դեպի Գագարինի հովիտ» նոր ծրագրի համագործակցության համաձայնագիր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետըարանի աշխատակազմից, ծրագրի շրջանակներում «Գագարին նախագծի» 5 բնակավայրերի՝ Զովաբեր, Դդմաշեն, Ծաղկունք, Գեղամավան, Վարսեր, համայնքային բոլոր կառույցներում, ինչպես նաեւ Ծաղկունք գյուղի տնային բոլոր տնտեսություններում տեղադրվելու են աղբի տեսակավորման արկղեր։

Այս ծրագրով գործնական ընթացք էր ստանալու Նախագծի բնակավայրերում աղբի հավաքման եւ վերամշակման մշակույթի ներդրման նախաձեռնությունը, որը նպատակն է՝ զրոյացնել տարածքում կենցաղային աղբի գեներացումն ու աղբավայրերի գոյացումը։

Սեւան համայնքի Ծաղկունք բնակավայրի դպրոցում տեղի ունեցավ «Առավել արդյունավետ ոլորտային ծառայությունների մատուցում ՏԻՄ-երում. թափոնների կառավարումը Հայաստանի համայնքներում փուլ 2` ընդլայնվելով Գագարին համայնք» ծրագրի պաշտոնական բացման արարությունը, որին մասնակցում էին ՀՀ-ում Նիդերլանդների Թագավարության փոխդեսպանը, Սեւանի համայնքապետարանի, «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ի ներկայացուցիչները, Ծաղկունք բնակավայրի վարչական ղեկավարը, Ծաղկունքի դպրոցի աշխատակազմը եւ աշակերտները, «Գագարին նախագծում» ներառված բնակավայրերի, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները:

«Ծրագիրը նպատակ ունի՝ փորձարկել թափոնների հավաքման նոր մոտեցում, որի հաջողությունն ապացուցվել է մի շարք եվրոպական եւ արեւմտյան երկրներում:

Ծրագրի շրջանակներում ակնկալվում է քաղաքացիների մասնակցության եւ ներգրավվածության ավելացում բնակավայրերում թափոնների տեսակավորման գործում՝ տեսակավորման աղբարկղերի տեղադրման եւ իրականացվող միջոցառումների շնորհիվ, բնության նկատմամբ պատասխանատվության եւ սեփականատիրության բարձր զգացում, տեսակավորված թափոնների հավաքում եւ տեղափոխում վերամշակման կայաններ, հանրային իրազեկվածության բարձրացում՝ ապահովելով տեղացիների բնապահպանական իրավունքները՝ տեղի բնակչության եւ այն հաստատությունների անձնակազմի համար ուսումնական եւ այլ միջոցառումների կազմակերպման միջոցով, որտեղ տեղադրվելու են տեսակավորման աղբամաններ՝ տեսակավորումը պատշաճ կերպով իրականացնելու համար, ստեղծված թափոնների վերաբերյալ մանրամասն տվյալների հավաքագրում՝ այլ համայնքների կողմից թափոնների կառավարման ռազմավարությունը մշակելիս օգտագործելու համար:

Ծրագրի մեկնարկի պաշտոնական բացումն ուղեկցվեց «Համայնքների կայուն զարգացման նորարար լուծումներ» ՀԿ-ի եւ Սեւանի համայնքապետարանի միջեւ Համաձայնագրի ստորագրմամբ, որին հաջորդեց ծրագրի շրջանակներում Ծաղկունք բաց դպրոցի աշակերտների թեմատիկ շարադրությունների ամփոփման մրցանակաբաշխության արարողությունը` հավաստագրերի եւ հուշանվերների հանձնմամբ»,-ներկայացրին Սեւանի համայքնապետարանի աշխատակազմից:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում