Արցախ

Արցախցի կանայք խաղաղ ակցիա են իրականացրել՝ քայլերթով շարժվելով դեպի Շուշի տանող ճանապարհի սկզբնամաս

4 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Արցախի մայրիկների ակումբ»-ի նախաձեռնությամբ ապրիլի 7-ին Ստեփանակերտում խաղաղ ակցիա է կազմակերպվել, որի շրջանակներում հարյուրավոր արցախցի մայրեր, կանայք և աղջիկներ Արցախը Հայաստանի կապող միջանցքը բացելու, արցախահայության ինքնորոշման ու հիմնարար իրավունքները հարգելու, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը կանխելու պահանջատիրական քայլերթով շարժվել են դեպի դեպի Շոշ և Շուշի ճամփաբաժան, որտեղից դեպի Շուշի շարունակվող ճանապարհը փակ է արդեն 117 օր:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ երթի մասնակիցները նախ ծաղիկներ են խոնարհել Ստեփանակերտի Զինվորական պանթեոն-հուշահամալիրում՝ հարգանքի տուրք մատուցելով Արցախյան պատերազմներում նահատակված հայրենյաց պաշտպանների հիշատակին, ապա երթով շարժվել նախանշված վայր: Արցախի մայրիկների ակումբ»-ի համակարգող, երեք երեխաների մայր Մարիամ Աբրահամյանը նշել է, որ արցախցի մայրերը, կանայք ու աղջիկներն ամեն օր արթնանում են պատերազմի և դրա հետևանքով այրիանալու, որդեկորույս դառնալու վախով: «Գազի բացակայությունը, էլեկտրաէներգիայի անջատումները, սննդի դեֆիցիտը, որից արդեն տևական ժամանակ զրկված են մեր երեխաները, այդքան մտահոգիչ չեն, ինչքան այս անորոշ վիճակն ու Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունը, որն օր օրի ահագնանում է: Մենք՝ Արցախի կանայք, չենք լռելու, պայքարելու ենք: Մենք պարտք ունենք մեր տղաների առաջ, թույլ չենք տալու հայաթափում հայկական հողում: Ցավոք, սա միակ տարբերակն է մեր ձայնն աշխարհին լսելի դարձնելու համար: Մենք աշխարհից իրավունք ունենք պահանջելու, եթե մենք ինքներս ենք պահանջատեր: Արցախում յուրաքանչյուր մարդ պետք է արթնանա այն գիտակցումով ու հարցով, թե ինչ է արել ինքն Արցախը հայկական պահելու համար: Մենք սկսել ենք մեր բաժին պայքարը, չենք հանձնվելու, և մեր կամքն անկոտրում է: Արցախի ժողովուրդն իր որոշումը կայացրել է 1988 թվականին՝ կապերը խզելով ագրեսոր Ադրբեջանի հետ և ետդարձի ճանապարհ չկա: Քանի դեռ մենք այստեղ կանգնած ենք, խոսում ենք հայերեն ունենք մեր պետական կրոնն ու խորհրդանիշերը, Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու»,-ասել է արցախցի երիտասարդ մայրը՝ հավելելով, որ ներկայում, երբ աշխարհի տարբեր երկրների կանայք ինքնակրթության, անձնական աճի, կարիերայի ու սեփական բարօրության մասին են մտածում, զուգահեռ իրականությունում ապրող Արցախի կանայք գոյության պայքար են մղում:

Ակցիայի մասնակից Քրիստինե Բալայանը համոզմունք է հայտնել, որ արցախցի կանանց միահամուռ ձայնը լսելի կլինի աշխարհում: «Մենք ունենք կյանքի իրավունք և աշխարհը պարտավոր է լսել մեզ: Ամբողջ աշխարհում խոսվում է այն մասին, որ ոչ ոք իրավունք չունի խախտել ժողովրդի ինքնորոշման իրավունքը, սակայն այսօր՝ 21-րդ դարում, բոլորը տեսնում են, որ ագրեսոր Ալիևը շրջափակել է Արցախի ժողովրդին, արգելափակել Լաչինի միջանցքը: Մեր երեխաներն ազատ տեղաշարժվելու իրավունք ունեն, մինչդեռ ագրեսոր Ալիևը փակել է կյանքի ճանապարհը և փորձում է ինքը որոշել՝ ով կարող է անցնել այստեղով: Աշխարհը պետք է կանգնի մեր կողքին, միջազգային հանրությունը պարտավոր է օգնության ձեռք մեկնել մեկը մյուսին, որովհետև կյանքը բումերանգ է, եթե ինչ-որ մեկի հետ նույնը պատահի, նրա կողքին ևս ոչ ոք չի կանգնելու»,-եզրափակել է Բալայանը:

Միջոցառումն ամփոփվել է Հայաստանի Հանրապետության և Արցախի պետական օրhներգներով:

Վան Նովիկով

Հայերեն العربية English Русский Türkçe

Տարբեր հանգամանքների բերումով հութիներն ընկալվում են և՛ որպես գործոն, և՛ որպես գործիք. արաբագետ

Հայաստանում ապրում է Հայրենական մեծ պատերազմի մասնակից շուրջ 30 վետերան

«Հաղթանակի մարտիկներ». Սարուխանից Բեռլին՝ ինչպես լեգենդար Թամանյան դիվիզիայի հայ հետախույզը գերեվարեց 27 «լեզու»

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի սաները մրցանակներ են նվաճել հանրապետական ու միջազգային ստուգատեսներում

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացման արարողությանը

Հիմնանորոգվում է Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհի հատվածը

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

Հնդկաստանում պայթյուններ են որոտացել ԱԹՍ–ի ենթադրյալ հարձակումների հետևանքով

ՊԵԿ նախագահը Թեհրանում քննարկել է հայ-իրանական սահմանին «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման հայեցակարգը

Աստղաձորում հիմնանորոգվում է 2 փողոց