Ալեն Սիմոնյանը հակադարձել է Տեր-Պետրոսյանի՝ իրեն պաշտոնանկ անելու կոչին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կոչ էր արել վերջերս քաղաքացու և Ալեն Սիմոնյանի միջև միջադեպից հետո պաշտոնանկ անել վերջինիս։

Սիմոնյանը նշել է, որ իր համար անսպասելի էր, որ Հայաստանի առաջին նախագահը կպահանջի իր հրաժարականը․

«Ամեն բան սպասում էի, բայց որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կպահանջի իմ հրաժարականը, իրոք անսպասելի էր: Ես շնորհակալ եմ Ռուզվելտի, Տրումենի, Քլինթոնի և այլ պատմական դեմքերի հետ համեմատության համար, բայց եթե Լևոն Տեր-Պետրոսյանը տխրահռչակ իրադարձություններից, իրեն դավաճան անվանելուց հետո այսպես է հանգստացել կամ փարատվել` դա իր ընտրությունն է:

Ես դավաճան չեմ, երբեք չեմ եղել և չեմ լինելու, և այն օրը, երբ կրկին փողոցում հավաքված հայրենակիցներս իմ առաջնորդության կարիքըկունենան, ապա ես տանը չեմ նստի և կլինեմ նրանց կողքին, եւ «թքած», թե հետո ով ինչ կասի: Պատմաբան նախագահը պետք է լավ իմանա, թե որոնք են աններելի սխալները և ինչ գին են վճարում պատմության մեջ աններելի սխալներ գործած երկրի ղեկավարները»,- գրել է Սիմոնյանը:

Անդրադառնալով Տեր-Պետրոսյանի գնահատականին, թե Երևանի կենտրոնում Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի ժամանակ նրա արարքն ամենամեծ վնասն է հասցրել Հայաստանի միջազգային վարկին՝ Սիմոնյանը Լևոն Տեր-Պետրոսյանին հրավիրել է Ազգային ժողով պատմության ընթացքում պետության վարկին հասցված ամենամեծ վնասների վերաբերյալ քննարկման համար։

Հայերեն English Français

Թրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակը

ԱԺ նիստ

Ջրային կոմիտեի ղեկավար կազմը երկօրյա այցով եղել է Տավուշի մարզում

Էդվարդ Ասրյանն ու Ռաջեշ Կումար Սինգհը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցության հարցերը

Ռոմանոս Պետրոսյանը թվարկել է ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարման ընթացքում արձանագրված ձեռքբերումները

Գրոսմայստեր Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր

36 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Հեյդեն Փանեթիերը

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Շիրակում շարունակվում են դպրոցների և բուժհաստատությունների կառուցման և վերանորոգման աշխատանքները

Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով 1 անձ կալանավորվել է

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաղորդագրություններ է փոխանակել Թրամփի աշխատակազմի ղեկավարը ձևացող անձի հետ