Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ իր ու վարչապետի միջև որևէ տարաձայնություն չկա

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ իր ու վարչապետի միջև որևէ տարաձայնություն չկա

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է, որ իր ու վարչապետ Նիկոլ Փաշինյան միջև տարաձայնություններ չկան ու չեն էլ կարող լինել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ալեն Սիմոնյանը այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում։

«Իմ ու վարչապետի միջեւ տարաձայնությունը բացառված է, մեր մեջ որեւէ հակասություն չկա եւ երբևիցե չի կարող լինել: Մենք մի թիմ ենք, ինքն իմ ղեկավարն է, իմ ընկերն ու գործընկերն է»,-ասաց նա՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հակասություն կա իր և վարչապետի միջև՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչապետի որդին հերքել է ավելի վաղ Սիմոնյանի արած հայտարարությունը, թե վարչապետի որդին հարձակման է ենթարկվել:

Ալեն Սիմոնյանը չմեկնաբանեց Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի հայտարարությունը։ Նա նշեց, որ ինքը քաղաքական գնահատական է տվել։

«Կարծում եմ, որ գնահատականն է, որ տարբեր է։ Ես չեմ ուզում որևիցե ձևով հակադրվել կամ մեկնաբանել։ Ես դա չեմ մեկնաբանում։ Ուրախ եմ, որ ամեն ինչ լավ է, բայց քաղաքական սադրանքները կան, և կարծում եմ, որ քաղաքական սադրանքները, ցավոք, փորձելու են շարունակել»,- ավելացրեց Սիմոնյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում