Ռումինիան կարևորում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումները որպես պարտադիր կատարման ենթակա ակտ ընդունելը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիան աջակցում է Արդարադատության միջազգային դատարանի՝ պարտադիր իրավասության ընդունումն ու դատարանին դիմելը ցանկացած տեսակի վեճ լուծելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ո՞ր է Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավասությունը ճանաչած Ռումինիայի գնահատականը Ադրբեջանի կողմից նույն դատարանի որոշման չկատարմանը՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովելու վերաբերյալ:

«Ռումինիան երկրներից մեկն է, որը մեծապես աջակցում է Արդարադատության միջազգային դատարանին և միջազգային արդարադատությանը: Միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը մարմնավորված է Ռումինիայի արտաքին քաղաքականության հիմնական հայեցակարգում: Միջազգային արդարադատությանը դիմելու առավելությունները մեզ համար պարզ են: Դա պրակտիկ եզրահանգում է, քանի որ Ռումինիան օգտվել է Արդարադատության միջազգային դատարանից՝ լուծելու կարևոր հարց մեր հարևաններից մեկի հետ: Դա շատ օգտակար էր»,-ասաց Ռումինիայի ԱԳ նախարարը:

Ըստ նրա՝ դա անշուշտ շատ արժեքավոր գործիք է՝ լուծելու ցանկացած վեճ:

«Ռումինիան աջակցում է Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավասության ընդունումը»,-ասաց նախարարը (հեղ.-դատարանի որոշումները որպես պարտադիր կատարման ենթակա ակտ ընդունելը):

Ռումինիայի ԱԳ նախարարը հայտնեց նաև, որ 2 տարի առաջ ինքը նախաձեռնություն է սկսել ՄԱԿ-ի մակարդակում՝ նպաստելու ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից այդ պարտադիր իրավասության ընդունմանը:

«Մեզ համար Արդարադատության միջազգային դատարանը մեծ կարևորություն ունի: Եվ մենք աջակցում ենք Արդարադատության միջազգային դատարանին դիմելը` բոլոր վեճերը լուծելու համար»,-ասաց Բոգդան Աուրեսկուն:

Հայերեն English Français Русский

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ասուլիսը

Միջին նորոգման է ենթարկվել Սևան-Մարտունի մայրուղուց Ձորագյուղ մտնող ճանապարհը

Նիկոլ Փաշինյանը վերանշանակել է ԱՍՀ նախարարի մեկ տեղակալի և Միասնական սոցիալական ծառայության պետին

Գեղարքունիքում իրականացված ծրագրերի համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 482 միլիոն 346 հազար դրամ

Տիգրան Վիրաբյանն ու Ալֆրեդ Քոչարյանը վերանշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Փաշինյանը վերանշանակել է ՀՀ ֆինանսների նախարարի երկու տեղակալի

Արաղչին չի բացառել ԱՄՆ-ի հետ դիվանագիտությանը վերադառնալու հնարավորությունը

Վերանշանակվել են քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների պետերը, Գլխավոր հարկադիր կատարողը

Հաագայի դատարանը կարգադրել է բոսնիացի սերբերի բանակի նախկին հրամանատար Մլադիչի մահվան հանգամանքների հետաքննություն անցկացնել

Հայկավան բնակավայրում բացվել է առաջնային բուժօգնության նոր կենտրոն