Քաղաքականություն

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահը Երևանում հանդիպել է Արցախի արտաքին գործերի նախարարի հետ

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահը Երևանում հանդիպել է Արցախի արտաքին գործերի նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն այցելել է Հայաստանում Արցախի ներկայացուցչություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լորան Վոքիեն ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում հանդիպել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանի հետ։

Լորան Վոքիեն մարտի 29-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանի հետ այցելել է Բերձորի փակ միջանցքի սկզբնամաս՝ Հայաստան-Արցախ մայրուղու սահմանակետում փաստագրելով ճանապարհի փակ լինելը։ Վոքիեի Հայաստան այցի շրջանակներում Սյունիքի մարզը և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանը համագործակցության համաձայնագիր են ստորագրել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում