Գյումրու դրամատիկական թատրոնը ապրիլի 1-ին հանդիսատեսի դատին կներկայացնի «Տունը սահմանին» քաղաքական սատիրան

4 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ապրիլի 1-ին հանդիսատեսի դատին կներկայացնի երիտասարդ ռեժիսոր Արտուշ Միքայելյանի «Տունը սահմանին» քաղաքական սատիրան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ի տարբերույթուն լեհ հեղինակ Ս. Մրոժեկի ստեղծագործության, Գյումրիի դրամատիկականի փոքր բեմում պիեսն ավելի լավատեսական ավարտ կունենա: Ներկայացման նկարչական ձևավորումը և զգեստները Լուսինե Խաչատրյանինն է, երաժշտական ձևավորումն՝ Արտուշ Միքայելյանի, դերերում` Արսեն Սաղաթելյան, Նառա Սանթոյան, Վարագ Գևորգյան, Գայանե Մանուկյան, Հասմիկ Սուվարյան, Արկադի Ղարագուլյան, Վալենտին Պետրոսյան:

Ներկայացումը չնայած շատ արդիական է Հայաստանի համար, բայց նաև շատ համամարդկային է: Այս մասին լրագրողների հետ ունեցած մամլո ասուլիսի ժամանակ նշեց Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը՝ հույս հայտնելով, որ այն երկար կմնա թատրոնի խաղացանկում: «Շատ հետաքրքիր ու բուռն ստեղծագործական ընթացք ենք ունեցել: Վաթսունական թվականներին գրված պիես է, բայց շատ մերօրյա ու արդիական՝ սահմանազատում ու սահմանաբացում, բայց չենք փորձել տեղայնացնել ու հայաֆիկացնել՝ սա համամարդկային թեմա է ու բոլորին հուզող»,-անկեղծացավ ներկայացման ռեժիսոր Արտուշ Միքայելյանը:

Ասուլիսին անդրադարձ եղավ նաև օրերս կայացած «Արտավազդ» մրցանակաբաշխությանը. 22-րդ անգամ անցկացված միջոցառումից աճեմյանցիները վերադարձել են հինգ մրցանակով՝«Լավագույն երիտասարդ դերասանուհի»՝ Ջեմմա Ադամյան՝ «Սպասում», «Լավագույն դերասանուհի»՝ Տաթև Ղազարյան՝ «Միզերի», «Լավագույն երիտասարդական ներկայացում» և «Լավագույն ռեժիսուրա»՝ Գոռ Մարգարյան՝ «Միզերի» և «Բովանդակություն», «Լավագույն երաժշտության հեղինակ»՝ Նարեկ COSMOS՝ «Միզերի» և «Բովանդակություն»:

«Տարին հետաքրքիր ու կարևոր էր՝ նոր գաղափարների ու նոր մտքերի տարի էր, ունեցել ենք 4 հրավիրված ռեժիսորներ: Այս նույն տրամաբանությամբ պետք է շարունակենք 2023 թվականին, իսկ թատերական տարին ամփոփեցինք աննախադեպ արդյունքերով՝ ամենամյա «Արտավազդ» մրցանակաբաշխությունից հինգ անվանակարգերում մրցանակներ ունեցանք, ինչն ուրախացնում ու պարտավորեցնում է »,-իր խոսքում նշեց Լյուդվիգ Հարությունյանը, շնորհակալություն հայտնելով թատրոնին ու թատրոնի կողքին միշտ կանգնած կառույցներին:

Առաջիկայում ևս խոստանում են՝ հանդիսատեսը չի ձանձրանա. նոր ռեժիսորներ, նոր ներկայացումներ ու նոր մոտեցումներ կլինեն՝ չմոռանալով հնարավորություն տալ երիտասարդներին: Թատրոնը կունենա նաև հյուրախաղեր, իսկ հունիսին երիտասարդ ռեժիսոր Արտուշ Միքայելյանը կմասնակցի «Չեխովյան փառատոն»-ին, կմասնակցի նաև երիտասարդ ռեժիսորների համար նախատեսված դասընթացներին:

«Թատրոնի համար շատ եմ կարևորում ստեղծագործական ազատությունը և նյութը: Կարևոր է նաև, որ մենք կրթենք հանդիսատեսին ու չգնանք հանդիսատեսի հետևից: Կարող եմ ասել, որ տարեկան արել ենք հինգ ներկայացում ու դրանցից ոչ մեկը կոմերցիոն չեն եղել»,-հավելեց Լյուդվիգ Հարությունյանը:

«Վերջին տարիներին թատրոնի վարած քաղաքականությունը գալիս է ապացուցելու, որ կարող ենք դուրս չգալ քաղաքից ու լճացում չունենալ, որովհետև այս համագործակցությունը՝ տարբեր ռեժիսորների ու տարբեր թատրոնների արտիստների հետ շարժիչ ուժ է դառնում թատրոնի, ինչպես նաև հանդիսատեսին թատրոնի հետ կապելու համար»,-խոսելով վերջին տարիներին դրամատիկականի ունեցած հաջողությունների մասին, նշեց թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը:

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն Русский Türkçe

ՀԱՄԱՍ-ը փետրվարի 1-ին կվերադարձնի Իսրայելի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի քաղաքացիների՝ 90 պաղեստինցի բանտարկյալի դիմաց

Վարչապետ Փաշինյանը խոսեց Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում անկլավների հարցի մասին

Telcell Wallet հավելվածում տրանսպորտային փաթեթները հասանելի են

Ադրբեջանին փոխանցված գրավոր առաջարկներում անդրադարձ կա հայ գերիների և անհետ կորածների հարցին․ վարչապետ

Հայտնի են Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի զույգերը

ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

Մեկնարկեց Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների առաջնությունը

Հայաստանն Ազգային անվտանգության նոր ռազմավարություն է մշակում

Եկամուտները հայտարարագրելու ժամկետը կերկարաձգվի մինչև նոյեմբերի 1-ը

Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին Լիբանանի Բեքաայի հովտում