Մեկնարկել է «Creative Armenia» հիմնադրամի «Artbox Hub» ծրագիրը. ընդունվում են հայտեր

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ստեղծարար արդյունաբերության և մշակույթի ոլորտների խրախուսմանն ուղղված «Կատապուլտ» ստեղծարար ակսելերացիոն ծրագրի շրջանակում, մեկնարկում է «Artbox Hub» ծրագիրը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Հայկական բարեգործական ընդհանուր միության միջև կնքված փոխըմբռնման հուշագրի հիման վրա:

Ծրագիրը ստեղծվել է «Creative Armenia» հիմնադրամի կողմից և իրականացվում է Հայաստանում Եվրոպական Միության ֆինանսավորմամբ, ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցությամբ։

«Artbox Hub»-ը միտված է խթանելու Հայաստանում մշակութային հաստատությունների գործունեությունը՝ ընտրված հաստատություններին տրամադրելով 50 հազար եվրոյի չափով դրամաշնորհ՝ ակտիվացնելու ստեղծարար կենտրոնները։

«Artbox Hub»-ը 8-շաբաթյա առցանց ծրագիր է՝ Հայաստանում ստեղծարար ոլորտներում գործող մշակութային հաստատությունների համար։ Ծրագրի միջոցով մասնակից հաստատություններին հնարավորություն կընձեռվի տարածքը վերածել համայնքային ներկայանալի մշակութային կենտրոնի։

Աշխատելով առաջատար մենթորների և միջազգային մշակութային հաստատությունների առաջնորդների հետ՝ մասնակից կազմակերպությունները կվերաիմաստավորեն իրենց մոտեցումը՝ մարքեթինգի, հաճախորդների ակտիվացմանն ու եկամտի մոդելների բարելավման առումով։ Նրանք կմշակեն տարածքներին նոր շունչ հաղորդելու, հասանելի և հետաքրքիր մշակութային կենտրոններ ստեղծելու ռազմավարություն։ Ծրագրի ավարտին հաստատությունները կներկայացնեն տարածքները մշակութային ստեղծարար կենտրոնների վերածելու նախագծերը. կընտրվեն լավագույն 3-ը, որոնք կստանան դրամաշնորհ ու բրենդավորման աջակցություն՝ ծրագիրը կյանքի կոչելու համար:

«Artbox Hub» ծրագրի իրականացման նպատակով ընդունվում են հայտեր ստեղծարար այն հաստատություններից, որոնք գործունեություն են ծավալում Հայաստանի Հանրապետության սահմաններում և ցանկանում են առավելագույնի հասցնել իրենց համայնքի ներգրավումը, եկամուտները և տեսանելիությունը։ Ծրագիրը նախատեսված է ստեղծարար բոլոր ոլորտներում գործող կազմակերպությունների և տարածքների համար, որոնք կարիք ունեն մշակելու նոր մոտեցումներ համայնքներում և արվեստի ոլորտում ավելի ներգրավված, ակտիվ ու կայուն ներկայություն հաստատելու նպատակով։

«Artbox Hub»-ը ինկուբատորի և աքսելերատորի մոդելների վերակերտումն է ՝ կոչված տրամադրելու ռազմավարական աջակցություն և ֆինանսավորման ուղիներ արվեստի բոլոր ոլորտներում գործող անհատներին, նախագծերին և կազմակերպություններին։ Մի շարք ժամանակակից ծրագրերի միջոցով «Artbox Hub»-ը զարգացնում է առևտրային կենսունակություն, լսարանի աճ և ներդրումային ստեղծագործական արտադրանքներ:

Ծրագրին դիմելու վերջնաժամկետը 2023 թվականի ապրիլի 28-ն է։ Ծրագրին ծանոթանալու և հայտերը ներկայացնելու համար պետք է այցելել artbox.am/hub կայքէջ։ Հավելյալ հարցերը կարող եք ներկայացնել ren@creativearmenia.org էլփոստով` Artbox նախագծի ղեկավար Իռեն Ստեփանյանին:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում