Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԳԴՀ Սաքսոնիա երկրամասի վարչապետ Միխայել Կրեչմերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԳԴՀ Սաքսոնիա երկրամասի վարչապետ Միխայել Կրեչմերը:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ-ից, Ալեն Սիմոնյանը նշել է, որ Գերմանիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը կարեւոր է Հայաստանի համար:

«Որպես օրինակ ունենալով Հայաստանի եւ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի միջեւ ձեւավորված հարաբերությունները՝ ուրախությամբ ենք նշում, որ Գերմանիայի տարբեր երկրամասերի հետ համագործակցության խթանումն ու զարգացումն արդեն բարի ավանդույթ է դարձել»,- նշել է նա:

Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը մշտապես բարելավում է ներդրումային միջավայրը, հատուկ պայմաններ ստեղծում հեռանկարային նախագծերի համար: ԱԺ խոսնակը, շեշտելով, որ Գերմանիան աշխարհում տեխնոլոգիական առաջատարներից մեկն է, հրավիրել է վարչապետին գործարարների պատվիրակությամբ այցելելու Հայաստան: Հանդիպմանը քննարկվել են մի շարք ուղղություններով համագործակցության հեռանկարները:

Կողմերը քննարկել են տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր: Ալեն Սիմոնյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի եւ հայաբնակ Լեռնային Ղարաբաղի առջեւ ծառացած անվտանգային խնդիրների մասին:

«Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սպառնալիքները, հայ ռազմագերիների իրողությունը, Լաչինի միջանցքի փակման հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամը, Ադրբեջանի դեմ Արդարադատության դատարանի որոշման շրջանցումը հարցականի տակ են դնում ժողովրդավար պետության ապագան այս աշխարհում»,- ասել է ԱԺ նախագահը՝ հավելելով, որ գերմանացի գործընկերներից ակնկալում է աջակցություն Հայաստանին՝ ապացուցելու, որ ժողովրդավար պետությունը պաշտպանված է:

Հայերեն Русский

27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին

Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում