Մշակույթ

Հայ-իրանական «Թռչող տերևների երգը» ֆիլմն ընդգրկվել է բրազիլական փառատոնի պաշտոնական մրցույթներում

1 րոպեի ընթերցում

Հայ-իրանական «Թռչող տերևների երգը» ֆիլմն ընդգրկվել է բրազիլական փառատոնի պաշտոնական մրցույթներում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը, որը ստացել է պետական ֆինանսական աջակցություն, ընդգրկվել է Բրազիլիայի Ֆանտասպոա Պորտո Ալեգրիի ֆանտաստիկ ֆիլմերի միջազգային փառատոնի (Fantaspoa International Fantastic Film Festival of Porto Alegre) և ԱՆԻՄԱՏԻԲԱ (ANIMATIBA Festival Internacional de Animacao de Curitiba) միջազգային անիմացիոն փառատոնի պաշտոնական մրցույթներում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Ֆիլմի ռեժիսորն Արմինե Անդան է, սցենարիստներն են Արմինե Անդան, Ռոման Բալայանը, կոմպոզիտոր՝ Միքայել Ոսկանյան, բեմադրող նկարիչ՝ Աննա Հակոբյան, դերերում՝ Արմինե Անդա, Գագիկ Ղազարէհ, պրոդյուսերներ՝ Արմինե Անդա, Աշկան Ռահգոզար, Արման Ռահգոզար, ընկերություններ՝ Հոշկի ֆիլմ (Հայաստան), Հուրախշ Ստուդիոզ (Իրան):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում