Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Քիշնևի քաղաքապետին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Քիշնևի քաղաքապետ Իոն Չեբանին:Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրին՝ փոխքաղաքապետն ընդգծել է Երևանի և Քիշնևի միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ հաշվի առնելով երկու մայրաքաղաքների քաղաքապետարանների միջև դեռևս 2000 թվականին կնքված համագործակցության պայմանագիրը: Տիգրան Ավինյանը կարևորել է համատեղ ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ եվրոպական տարբեր նախագծերի շրջանակներում, նաև փորձի փոխանակումը քաղաքային տնտեսության և քաղաքային կառավարման տարբեր ոլորտներում։

Քիշնևի քաղաքապետ Իոն Չեբանը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, նշել է, որ երկու քաղաքներն էլ ունեն գործակցության մի շարք ընդհանրություններ և հետաքրքրություններ, որոնք կձևավորեն փոխշահավետ դաշտ ու կնպաստեն կապերի ընդլայնմանը:

Քիշնևի պատվիրակությունը քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի, Երևանի ավագանու երեք խմբակցությունների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում