Forbes-ը հայկական Picsart-ին ընդգրկել է 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հեղինակավոր Forbes պարբերականը ներկայացրել է 14 խելահեղ գեներատիվ արհեստական բանականության գործիքներ և այդ ցանկում ընդգրկել նաև հայկական Picsart-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մարտի սկզբին այս շարքում էին հայտնվել հայկական Krisp-ն ու Podcastle-ը:

«Picsart. տեքստը պատկերների վերածելու հարթակ՝ պատկերների խմբագրման գործիքների համապարփակ հավաքածուով, որը թույլ է տալիս բառերը վերածել արվեստի, այնուհետև ճշգրտել արդյունքները՝ ստանալու համար անհրաժեշտ պատկերները»,- նշվում է պարբերականի նկարագրությունում:

Պարբերականը նաև հավելում է, որ արհեստական բանականությունը շարունակում է մնալ տեխնոլոգիական ոլորտում ամենաքննարկվող թեման: Սրա հիմքում է ընկած ChatGPT-ին, որը այժմ համարվում է պատմության մեջ օգտատերերի շրջանում ամենաարագ աճող հավելվածը:

«Ներկայացված հավելվածների և հարթակների լայն շրջանակը նաև ցույց է տալիս, թե որքան արագ է զարգանում և դիվերսիֆիկացվում արհեստական ինտելեկտը, ինչպես նաև դրա հնարավոր ազդեցությունը կյանքի բոլոր ասպեկտների վրա»,-գրում է Forbes-ը:

Հայերեն العربية Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում