Ինովացիա

Forbes-ը հայկական Krisp-ն ու Podcastle-ը ճանաչել է որպես խելահեղ գեներատիվ արհեստական բանականության գործիքներ

2 րոպեի ընթերցում

Forbes-ը հայկական Krisp-ն ու Podcastle-ը ճանաչել է որպես խելահեղ գեներատիվ արհեստական բանականության գործիքներ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հեղինակավոր Forbes պարբերականը ներկայացրել է 14 խելահեղ գեներատիվ AI գործիք և այդ ցանկում ընդգրկել նաև հայկական Krisp-ն ու Podcastle-ը։

«Podcastle-ն աուդիո ձայնագրման և խմբագրման հարթակ է՝ ինտեգրված AI գործիքներով, որոնք օգնում են ստեղծել պարզ, սահուն ձայնագրություններ։ Դրանք հնչում են այնպես, կարծես պրոֆեսիոնալ կերպով խմբագրված լինեն՝ ավտոմատացնելով այնպիսի առաջադրանքներ, ինչպիսիք են կողմնակի ձայնը, աղմուկը մաքրելը և տառադարձումները։

Krisp-ը կոնֆերանսի ծրագիր է, որն օգտագործում է ալգորիթմներ իրական ժամանակում ֆոնային աղմուկները հեռացնելու համար, արձագանքները և այլ շեղող տարրերը՝ ապահովելով, պարզ և պրոֆեսիոնալ հանդիպումներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշվում է պարբերականի նկարագրությունում:

Krisp-office.jpg (109 KB)

Պարբերականը նաև հավելում է, որ ChatGPT-ի գործարկումը վերջին ամիսներին ցույց տվեց, որ նոր տեսակի գեներատիվ AI գործիքները կարևոր են ոչ միայն ակադեմիական հետազոտությունների կամ Սիլիկոնյան հովտի տեխնոլոգիական հսկաների ոլորտում։ «AI-ն իսկապես դարձել է տեխնոլոգիա, որը ցանկացած բիզնես կամ անհատ կարող է օգտագործել՝ հեղափոխություն անելու աշխատանքի կամ ամենօրյա գործունեության մեջ»,-գրում է Forbes-ը:

960x0.jpg (60 KB)

Podcastle-ն ու Krisp-ը ընդգրկվել են այս վարկանիշում ChatGPT-ի, Dall-E 2-ի, Stable Diffusion 2-ի և այլ հանրահայտ գեներատիվ արհեստական բանականության գործիքների հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում