Հայաստանը Լաչինի միջանցքի արգելափակման դադարեցումը տեսնում է միջազգային հանրության ակտիվ ներգրավմամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելու համար Հայաստանն անհրաժեշտ է համարում միջազգային հանրության ակտիվ ներգրավվածությունը և Ադրբեջանի նկատմամբ ճնշումը։ Եգիպտական «AlQahera News» լրատվամիջոցին տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նախարարը նախ ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է, որով նախատեսվում է, որ Ադրբեջանը «երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»։

«Կարելի էր ենթադրել, որ Արդարադատության միջազգային դատարանի` փետրվարի 22-ին ընդունած՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումը կարող է լուծել իրավիճակը, քանի որ դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժն ապահովելու համար։ Ցավալի է, որ դատարանի այդ որոշումը դեռ կյանքի չի կոչվել»,- նշել է Միրզոյանը։

Նա հավելել է, որ Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է, այլև 5 կիլոմետրանոց անվտանգության գոտի։ Այսպիսով, մարտի 5-ին Լաչինի միջանցքում իրականացված ադրբեջանական դիվերսիան, որի հետևանքով զոհվել են Լեռնային Ղարաբաղի ոստիկանության 3 ծառայողներ, ոտնահարել է ոչ միայն հրադադարի պայմանավորվածությունը, այլ նաև խախտել շփման գիծը և միջանցքի անվտանգության գոտին։

«Ստեղծված պայմաններում ես կցանկանայի ընդգծել միջազգային հանրության ակտիվ ներգրավվածության և Ադրբեջանի նկատմամբ ճնշման հրամայականը՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և արգելափակումը վերացնելու ուղղությամբ: Հայաստանը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու կոչով՝ տեղում իրավիճակը գնահատելու համար։ Գաղտնիք չէ նաև, որ նման առաքելության առաջարկը բազմիցս մերժվել է Ադրբեջանի կողմից՝ ակնհայտորեն ցուցադրելով միջազգային հանրությանը առջև թափանցիկ և հաշվետու լինելու Ադրբեջանի ղեկավարության պատրաստակամության բացակայությունը»,- ասել է Արարատ Միրզոյանը

Հայերեն English Русский

Մեծ Բրիտանիայի վարչապետը Կատարի էմիրի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Թուրքիան դատապարտել է Էրդողանի հասցեին Իսրայելի ԱԳՆ-ի հայտարարությունը

Պետք է խոսել մեր վերքերի մասին, ոչ թե առևտուր անել դրանց վրա. Դրամատիկական թատրոնի բեմում «Ես ո՞ւ եմ նման» ներկայացումն էր

COP31-ի շրջանակներում Էրդողանը հանդիպել է մի շարք երկրների ղեկավարների հետ

Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում

Փաշինյանը դրական է գնահատել Էրդողանի հետ հանդիպումը

ՀՀ ՄԻՊ-ը Նիկոսիայում մոդերացրել է օմբուդսմանական հաստատությունների անկախության և արդյունավետության վերաբերյալ միջազգային քննարկումը

ԱԺ-ն արտահերթ նիստ

Փեզեշքիանը և Էրդողանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը, երկկողմ կապերի զարգացումը

Համայնքային ոստիկանությունը պետք է կենտրոնանա համայնքի հետ աշխատանքի վրա․ ՆԳ նախարար