Պաշտոնական

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Գերմանիա

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Գերմանիա

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կայցելի Բեռլին: Պատվիրակությունը Բեռլինում կլինի մարտի 27-30:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ԱԺ նախագահի ստորագրած կարգադրությունից:

Պատվիրակության կազմում են նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը, Զարուհի Բաթոյանը, Հռիփսիմե Հունանյանը, «Հայաստան» խմբակցությունից՝ Թադևոս Ավետիսյանը, «Պատիվ ունեմ»-ից՝ Թագուհի Թովմասյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում