Մշակույթ

Բրյունետը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2023»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլի երկրորդ համարի ներքո

1 րոպեի ընթերցում

Բրյունետը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2023»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլի երկրորդ համարի ներքո

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Բրյունետը «Future Lover» երգով ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում՝ մայիսի 11-ին երկրորդ համարի ներքո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է մրցույթի պաշտոնական էջը:

Բրյունետի եվրատեսիլյան երգը հրապարակվել է մարտի 15-ին, սակայն այն ավելի քան 2, 5 մլն դիտում ունի և բազմաթիվ դրական արձագանքների է արժանանում:

«Future Lover»-ը բանաստեղծական շնչով անհասցե նամակ է: Մի օր համացանցում ինձ ոգեշնչող մի պարզ ու գեղեցիկ գրառում տեսա. տողերն իմ գլխում անմիջապես մեղեդի դարձան ու նոր զգացմունքներ արթնացրին։ Երգն այն մասին է, որ կյանքի ընթացքում մենք բոլորս փնտրում ենք այն մեկին` ապագա սիրեցյալին, ով կդառնա մեր երազանքների, իդեալների, վախերի մարմնավորումը»,- նշում է Բրյունետը:

«Եվրատեսիլ 2023»-ը տեղի է ունենալու Լիվերպուլ քաղաքում: Համերգները տեղի են ունենալու մայիսի 9-ին, 11-ին և 13-ին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում