Հասարակական

ՔՊ-ն ՄԻՊ թեկնածու է առաջադրել Անահիտ Մանասյանին. Հայկ Կոնջորյան

1 րոպեի ընթերցում

ՔՊ-ն ՄԻՊ թեկնածու է առաջադրել Անահիտ Մանասյանին. Հայկ Կոնջորյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ՄԻՊ թեկնածու է առաջադրվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը։ Խմբակցությունը կայացրել է այդ որոշումը քիչ առաջ ավարտված նիստում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Ըստ Կոնջորյանի՝ խմբակցությունը շատ լրջորեն է մոտեցել այդ հարցին և դիտարկել է տարբեր թեկնածուների։

«Փորձել ենք գտնել լավագույն թեկնածուին և համարում ենք, որ տիկին Մանասյանն իր մասնագիտական կարողություններով, անցած ճանապարհով և սկզբունքներով այն թեկնածուն է, որ կարող է լինել Մարդու իրավունքների պաշտպան»,-նշեց նա։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում