Քաղաքականություն

Քննարկվում է ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման նոր ժամկետը․ Լավրով

1 րոպեի ընթերցում

Քննարկվում է ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման նոր ժամկետը․ Լավրով

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվան ակնկալում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահները շուտով կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք կբերեն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին:

«Ռուսաստանը նաև կողմ է սահմանների սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի ակտիվացմանը՝ Մոսկվայի խորհրդատվական աջակցությամբ։ Մոսկվան պատրաստ է նաև աջակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը»,- ասել է Լավրովը։

Լավրովն ընդգծել է բանակցային գործընթացի շուտափույթ վերականգնման անհրաժեշտությունը։

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ հայկական կողմը հաստատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ նոր հանդիպման հայկական կողմի պատրաստակամության մասին, քննարկվում է ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման նոր ժամկետը:

«Առաջիկայում երեք նախարարների համար էլ հարմար ժամկետներ կընտրենք»,- եզրափակել է Լավրովը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում