Հասարակական

Վստահ եմ՝ հիշվող քաղաքապետ եք լինելու. Տիգրան Ավինյանը՝ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո

2 րոպեի ընթերցում

Վստահ եմ՝ հիշվող քաղաքապետ եք լինելու. Տիգրան Ավինյանը՝ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի աշխատակազմի, Երևանի վարչական շրջանների ղեկավարների, աշխատակազմերի և երևանցիների անունից կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց րոպեներ առաջ հրաժարականի դիմում ներկայացրած Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:

«Մենք միմյանց հետ աշխատել ենք 2018 թվականից սկսած, և Դուք այն քիչ անձանցից եք եղել, ում հետ շատ խնդիրների վերաբերյալ համակարգային լուծումների ընդհանրական պատկերացումներ ենք ունեցել: Մենք բոլորս մեր ուրույն ձևով ենք սիրում քաղաքն ու պատկերացնում քաղաքում ստեղծված խնդիրների լուծումները: Յուրաքանչյուրս մի քար ենք դնում մեր քաղաքի, մեր տան շենացման համար: Չնայած կարճ ժամանակով եք եղել Երևանի քաղաքապետ, բայց վստահ եմ՝ Ձեր դրած քարերն ամուր են, ու Դուք հիշվող քաղաքապետ եք լինելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նկատեց Տիգրան Ավինյանը:

2023 թվականի մարտի 16-ին գործակարգավարական արտահերթ խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարել է հրաժարականի մասին։

Հրաչյա Սարգսյանը քաղաքապետ էր ընտրվել 2021 թվականի դեկտեմբերի 22-ին ավագանու արտահերթ նիստում։ Մինչ այդ, 2018 թվականի հոկտեմբերի 29-ից նա զբաղեցնում էր Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում