Տեղի ունեցավ Հայաստանից «Եվրատեսիլ 2023»-ի մասնակից Բրյունետի տեսահոլովակի պրեմիերան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրապարակվել է Հայաստանը 2023-ին «Եվրատեսիլում» ներկայացնող երգչուհի Բրյունետի տեսահոլովակը: Մրցութային երգը կոչվում է «Future Lover», հեղինակը հենց երգչուհին է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հանրային հեռուստաընկերությունից, տեսահոլովակի ռեժիսորն է Արամայիս Հայրապետյանը:

««Future Lover»-ն անհասցե նամակ է բանաստեղծական շնչով: Մի օր համացանցում ինձ ոգեշնչող մի պարզ ու գեղեցիկ գրառում տեսա. տողերն իմ գլխում անմիջապես մեղեդի դարձան ու նոր զգացմունքներ արթնացրին։ Երգն նրա մասին է, որ կյանքի ընթացքում մենք բոլորս փնտրում ենք այն մեկին` ապագա սիրեցյալին, ով կդառնա մեր երազանքների, իդեալների, վախերի մարմնավորումը»,- նշում է Բրյունետը:

«Երկրորդ տարին անընդմեջ Հանրային հեռուստաընկերությունը հնարավորություն է ընձեռում Հայաստանի երիտասարդ և տաղանդավոր հեղինակ-կատարողներին ներկայանալ աշխարհի ամենամեծ բեմերից մեկում՝ «Եվրատեսիլ» երգի մրցույթում: Բրյունետը շատ արտիստիկ է՝ յուրօրինակ ոճով և էներգիայով, որն արտահայտվում է իր յուրաքանյուր կատարման մեջ: Ես վստահ եմ, որ նա մեզ բոլորիս հպարտանալու առիթներ է տալու և իր տեղն է գտնելու միլիոնավոր երկրպագուների սրտում,- ասում է Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը և հավելում,- այժմ մենք աշխատում ենք մեր գործընկերների՝ ռեժիսոր Մարվին Դիթմանի և Ռոս Նիքոլսոնի հետ՝ ստեղծելու անկրկնելի շոու: «Future Lover»-ը գեղարվեստական և պատկերավոր բեմադրություն է, և մենք անհամբեր ենք այն ներկայացնել մայիսին եվրատեսիլյան մեծ բեմում»:

Հանրային հեռուստաընկերության երաժշտական պրոդյուսեր Անուշիկ Տեր-Ղուկասյանն ասում է. «Երբ արտիստը կատարում է հենց իր հեղինակային երգը, նա ավելի ճիշտ է կարողանում փոխանցել իր զգացմունքները հանդիսատեսին, կապն առավել օրգանիկ է դառնում: Այս տարվա մեր երգի կառուցվածքը ստանդարտներից փոքր-ինչ դուրս է, ինչն ավելի հետաքրքիր է դարձնում այն: Երգում Բրյունետն ամբողջությամբ իր ոճին, տեսակին համապատասխան ներկայացնում է իր ձայնային կարողությունները: Փորձել ենք չշեղվել իր տեսակից, և երգում տեղ է գտնել նաև փոքրիկ ռեփ հատված, որն ամենամոտն է Բրյունետի յուրօրինակ տեսակին»:

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Բրյունետը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում:

Հայերեն Русский

Փոքր Մասրիկում 2018-2025 թվականներին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն

Մարտունի քաղաքի Չարենց փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են

ՆԳ փոխնախարարի կարծիքով՝ ՀՀ քաղաքացիության վերականգնման ինստիտուտը խնդրահարույց է և կարգավորման կարիք ունի

Հունիսի 7- ին արձանագրել ենք ազատ, թափանցիկ ընտրություններ. ՆԳ նախարարի տեղակալ

ԵՄ-ն Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարներին կոչ է արել հարգել խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները

Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ

Աշխարհահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանն անմոռանալի հույզեր պարգևեց երևանյան ունկնդրին

ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին

Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը