Քվենտին Տարանտինոն աշնանը կնկարահանի իր վերջին ֆիլմը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և դերասան Քվենտին Տարանտինոն գրել է ֆիլմի սցենար, որը պատրաստվում է նկարահանել այս աշնանը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Hollywood Reporter պարբերականին:

Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ սա կլինի Տարանտինոյի վերջին ֆիլմը: Այն կոչվում է «Կինոքննադատ»: Շատ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն, ըստ աղբյուրների, պատմությունը ծավալվում է 1970-ականների վերջին Լոս Անջելեսում՝ կին գլխավոր հերոսուհու շուրջ:

Պարբերականը ենթադրում է, որ պատմությունը կարող է կենտրոնացած լինել Պաուլին Կաելի շուրջ, որը համարվում է բոլոր ժամանակների ամենաազդեցիկ կինոքննադատներից մեկը: Կաելը մահացել է 2001 թ.-ին և ոչ միայն կինոքննադատ էր, այլև գրող:

Քվենտին Տարանտինոն վերջին 3 տասնամյակների ընթացքում նկարահանել է մի շարք հայտնի ֆիլմեր, այդ թվում՝ «Քրեական ընթերցվածք»-ը և «Մի անգամ Հոլիվուդում»-ը: Նա աշխատել է այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են Լեոնարդո Դի Կապրիոն, Բրեդ Փիթը, Ջոն Տրավոլտան, Ումա Թուրմանը, Սեմյուել Լ. Ջեքսոնը: Նրա ֆիլմերի շնորհիվ Քրիստոֆ Վոլցը երկու «Օսկար» է շահել:

Տարանտինոն բազմիցս նշել էր, որ ցանկանում է իր կյանքի ընթացքում նկարահանել 10 ֆիլմ կամ թոշակի անցնել մինչև 60 տարեկանը: Ռեժիսորն արդեն նկարահանել է 9 ֆիլմ (եթե «Սպանել Բիլին» ֆիլմը համարենք 1 ֆիլմ), իսկ մարտի 27-ին դառնալու է 60 տարեկան:

Հայերեն English

Տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ. Պապոյան

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց