Սպորտ

Ուղղաթիռից կախված՝ 32 ձգում՝ 1 րոպեում. Համազասպ Հլոյանը՝ Գինեսի ռեկորդակիր

1 րոպեի ընթերցում

Ուղղաթիռից կախված՝ 32 ձգում՝ 1 րոպեում. Համազասպ Հլոյանը՝ Գինեսի ռեկորդակիր

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մարզիկ Համազասպ Հլոյանը Գինեսի ռեկորդակիր է դարձել՝ Երևանում ուղղաթիռից կախված վիճակում 1 րոպեում կատարելով 32 ձգում վարժություն: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է United Press International պարբերականից:

Նշվում է, որ Հլոյանը ռեկորդը նվաճելու համար մարզվել է Գինեսի ռեկորդակիր Ռոման Սահրադյանի հետ:

Նախորդ ռեկորդը սահմանել էր բելգիացի մարզիկ Ստեն Բրուինինկը՝ ուղղաթիռից կախված վիճակում կատարելով 25 ձգում: Նշվում է, որ Բրուինինկը գերազանցել էր ավելի վաղ Սահրադյանի սահմանած ռեկորդը՝ 23 ձգում՝ 1 րոպեում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում