Չենք պատրաստվում ԼՂ-ում էթնիկ զտումներ կամ ցեղասպանություն իրականացնելու մանդատ տալ Ադրբեջանին. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային մեխանիզմների, միջազգային երաշխիքների անհրաժեշտություն է տեսնում՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության համար. Հայաստանը որևէ կերպ թույլ չի տալու, որ Ադրբեջանը ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց իր ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե Երևանը կո՞ղմ է, որ Արցախի ներկայացուցիչները գնան Բաքու՝ հանդիպման, քննարկումների, որի հրավերն արել էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմը:

Վարչապետը նկատեց՝ Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերը մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի կողմից դարձան ինտեգրացիայի մասին խոսույթ: «Մեր խնդիրն այն է, որ պետք է տեղի ունենա քննարկում: Այդտեղ էլ երաշխիքի խնդիր կա: Գնացին Բաքու հետ կգա՞ն, թե ոչ. այդ հարցի պատասխանն ո՞վ է տալու»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց՝ դա քմահաճույք չէ, խոսողը պետք է լինեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ներկայացուցիչները:

«Երբ Հայաստանն այդ թեմայով խոսող առաջնային սուբյեկտն է, անընդհատ ԼՂ-ից լինում են խեթ հայացքներ, կասկածներ և այլն: Մենք կարծում ենք, որ ԼՂ ներկայացուցիչները իրենք պետք է խոսեն, որպեսզի այդ պատասխանատվությունը լինի իրենց կողմից, նաև իրենց ակնկալիքների բավարարման և ձևակերպումների, սկզբունքների հետապնդման հնարավորություն ստանան: Եվ մենք կարծում ենք, որ դա ճիշտ ճանապարհ է, այլ բան, որ դա պետք է լինի արդյունավետ խոսակցություն»,-ասաց վարչապետը:

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ է ներկայացում տեսանելի միջազգային մեխանիզմը՝ վարչապետն ասաց. « Մեր ընկալումն այն է, որ լինի միջազգային մեխանիզմ, որ երաշխավորի այդ խոսակցության շարունակականությունը: Մենք չենք պատրաստվում որևէ կերպ Ադրբեջանին՝ ԼՂ-ում էթնիկ զտումներ կամ ցեղասպանություն իրականացնելու մանդատ տալ: Մենք մանդատ չենք տա, դա ակնհայտ է»:

Նա նկատեց՝ Լաչինի միջանցքի փակման առիթով մեծ միջազգային արձագանք եղավ, և շարունակում է լինել: Դա նշանակում է, որ միջազգային հանրությունը տեսնում է սպառնալիքն ու իր պատասխանատվությունն է զգում այս իրավիճակի վերաբերյալ:

«Մենք ասում ենք, որ պետք է լինի այդ միջազգային մեխանիզմը, որ ապահովի այդ խոսակցության շարունակականությունը: Մենք ունենք դրա մասին մեր պատկերացումները, մի քանի առաջարկներ ենք արել: Մենք առնվազն 2-3 այդպիսի մեխանիզմ նկարագրել ենք և պետք է շարունակենք այդ ուղղությամբ աշխատել»,-ասաց վարչապետը՝ դրանք չբարձրաձայնելով:

Ըստ նրա՝ փաստահավաք առաքելությունը, որի մասին ՀՀ-ն խոսում է, կարող է լինել այդ միջազգային երաշխիքի կամ մեխանիզմի մաս:

Հայերեն English Français Русский

Էդմոն Մարուքյանն ակնկալում է, որ քաղաքական միտքն ու պառլամենտարիզմը կվերադառնան խորհրդարան

Հայաստանը կշարունակի աշխատել նոր շուկաներում հայկական ապրանքների արտահանման ուղղությամբ. Արմեն Գրիգորյան

Այս պահի դրությամբ ընտրական իրավունքը վերականգնելուն ուղղված 21 գործ է մուտքագրվել դատարան

Ժամը 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների իրավունք ունեցողների 33.84 տոկոսը

Ժամը 14.00-ի դրությամբ քվեարկության մասնակցության տվյալները

Սերժ Սարգսյանը քվեարկել է հանուն այն Հայաստանի, որն ի վիճակի է պահել իր սահմանների անձեռնմխելիությունը

Ոստիկանությունը մինչ ընտրության օրը ստացել է շուրջ 100 հաղորդում ընտրական հնարավոր իրավախախտումների վերաբերյալ

Շիրակի մարզպետը քվեարկել է հանուն խաղաղության

Ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև այսօր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող հանցանքների վերաբերյալ 293 հաղորդում. Դատախազություն

Մարդիկ գիտակցում են, որ իրենցից յուրաքանչյուրի ձայնից է կախված մեր երկրի ապագան. Արարատ Միրզոյան