Սպորտ

Հայ շախմատիստներն ավարտեցին ելույթները ԵԱ-ում

1 րոպեի ընթերցում

Հայ շախմատիստներն ավարտեցին ելույթները ԵԱ-ում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ գրոսմայստերներից Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը Սամվել Տեր-Սահակյանը 11 հնարավորից հավաքելով 7,5 միավոր՝ համապատասխանաբար զբաղեցրեցին 39-րդ, 42-րդ և 44-րդ տեղերը: Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Էմին Օհանյանը վաստակել են 7-ական միավոր:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 2023 թվականի չեմպիոնը ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող Ալեքսեյ Սարանան է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում