Eco Gyumri շարժման համախոհների թիվն ավելանում է. անդամները հիմնականում Ռուսաստանից Գյումրի տեղափոխվածներն են

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՄԱՐՏԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Eco Gyumri շարժման համախոհների թիվը գնալով մեծանում է: Ավելանում են նաև շարժման կողմից իրականացվող ծրագրերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նորաստեղծ շարժումը, որի անդամները հիմնականում Ռուսաստանից Գյումրի տեղափոխված տարբեր մասնագիտությունների երիտասարդներն են, սեփական նախաձեռնությամբ և միջոցներով, շաբաթօրյակներ են կազմակերպում քաղաքի տարբեր հատվածներիում:

Նախաձեռնության հեղինակ, Մոսկվայի պետական համալսարանի Հոգեբանության ֆակուլտետի շրջանավարտ, Eco Gyumri շարժման համակարգող Աննա Դոկուչաեվային հաջողվեց մաքուր Գյումրի գաղափարի շուրջ համախմբել շատերին, իսկ վերջերս նրանց միացան նաև ՌԴ-ից Հայաստան տեղափոխված, մասնագիտությամբ քաղաքագետ, «Դեպի Հայք» կազմակերպության կամավոր Հովհաննես Մինասյանը և իր ընկերները:

Eco Gyumri-ն այսօր ոչ միայն մաքրում է քաղաքի տարբեր հատվածները, այլ նաև բնապահպանական այլ ծրագրեր է իրականացնում՝ աղբի տեսակավորում, իրերի փոխանակում և հումանիտար աջակցություն:

«Երբ ես միացա նախագծին, հասկացա, որ միայն շաբաթօրյակներ չպետք է անենք, այլ գլոբալ քայլեր՝ աղբի տեսակավորում, շների ապաստարանի ստեղծում ու հումանիտար աշխատանք: Դրա համար նախատեսում ենք, որ շուտով Eco Gyumri-ն նախաձեռնությունից կվերածվի հասարակական կազմակերպության և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, ինչը հնարավորություն կտա դրամաշնորհներ բերելու ու ծրագրեր կյանքի կոչելու»,- ասում է Հովհաննեսը:

Քաղաքի մաքրության համար տարվող աշխատանքների գաղափարին միացել է դիզայներ Յուլիան: «Սա այն քիչ բանն է, որ ես կարող եմ անել սիրելի քաղաքի համար, իսկ այս փոքրիկ քաղաքը չսիրել հնարավոր չէ. սա այն քաղաքն է, որի մասին միշտ եմ երազել՝ հեքիաթային քաղաք է»,-ասում է Յուլիան՝

Այս պահին շուրջ երեք տասնյակ համախոհ ունեցող նախաձեռնությանը միացողների թիվը գնալով ավելանում է:

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն Русский

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը

Վարչապետը հանդիպել է պաշտոնավարման 6-ամյա ժամկետն ավարտող ՍԴ նախագահի հետ

Հայաստանի ԱԳՄԱ նախարարը ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ համագործակցության ընդլայնումը

Արենիում հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել. համայնքին կհատուցվի 385 հազար դրամ

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս