ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա ԼՂ տարածքում չկան. ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մարտի 11-ին տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ադրբեջանական տեսադիտարկման համակարգերն արձանագրել են ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈւ ռազմական տեխնիկայի շարասյան երթը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով, չի համապատասխանում իրականությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտնում է, որ այդ տեղեկությունները կեղծ են և ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա Լեռնային Ղարաբաղի տարածքում չկան:

Հայերեն العربية English Русский